Հոկտեմբեր 15, 2019 17:59 Asia/Tehran
  •  Սիրիական բանակը լիակատար վերահսկողություն է հաստատել Մանբիջ քաղաքում

Սիրիայի պաշտոնական լրատվական գործակալությունը տեղեկացրել է,որ այդ երկրի բանակը Թուրքիայի հետ Սիրիայի սահմանի մոտ գտնվող Մանբիջ քաղաքում լիակատար վերահսկողություն է հաստատել:

Սանա լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Սիրիայի բանակը  հայրենքը պաշտպանելու և ագրեսորներին դիմակայելու իր պարտականության շրջանակում տեղակայվել է Մանբիջ քաղաքում:

Սիրիայում ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի խոսնակ Մայլս Քոգնիսը հայտարարել է.«Այս կոալիցիայի ուժերը լքել են Սիրիայի հյուսիսային Մանբիջ քաղաքը»:

Թուրքական զինուժը չորեքշաբթի օրվանից լայնածավալ ռազմական գործողություն է սկսել Սիրիայի հյուսիսում ՝ «ահաբեկչության դեմ պայքարի» և «սիրիա-թուրքական սահմանն այն զինյալներից մաքրելու» պատրվակով, որոնց Անկարան անվանում է ահաբեկիչներ:

Գործողությունը մեկնարկել է ԱՄՆ-ի վառած  «կանաչ լույսով»:

Թուրքիայի ագրեսիան սկսվելուց հետո, մի շարք քրդական խմբեր և Սիրիայի հյուսիսային շրջանների մեծ թվով բնակիչներ դիմել են երկրի իշխանություններին և խնդրել կառավարական զորքեր տեղակայել հյուսիսային շրջաններում ՝ Թուրքիայի ագրեսիայից և՛ ժողովրդին և՛ տարածքը պաշտպանելու համար:

Սիրիայի բանակն ի պատասխան այդ դիմումին, տեղակայվել է հյուսիսային շրջաններում և Ալ-Հասաքե նահանգում բնակիչները սիրով դիմավորել են կառավարական զորքին: Սիրիական զորքի ներկայությունը հյուսիսային շրջաններում արդյունքն է օրերս սիրիական իշխանությունների հետ Դամասկոսում ու Ղամիշլիում քրդական խմբավորումների ձեռք բերած համաձայնության: 

Լրատվական աղբյուների հաղորդման համաձայն՝ Սիրիայի Զինված ուժերն այժմ  գտնվում  են Էյն ալ-Արաբ քաղաքի մերձակա տարածքում և շուտով կտեղակայվեն այդ քաղաքում: 

 

Պիտակ