Սիրիայի ԱԳ նախարարություն. Էրդողանը պատրանքի մեջ է
https://parstoday.ir/hy/news/west_asia-i112606-Սիրիայի_ԱԳ_նախարարություն._Էրդողանը_պատրանքի_մեջ_է
Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը, քննադատելով Թուրքիայի ռազմական ներխուժումը Սիրիայի հյուսիս, այն Թուրքիայի նախագահի ընչաքղցության և պատրանքի արդյունքն է համարել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 17, 2019 14:22 Asia/Tehran
  • Սիրիայի ԱԳ նախարարություն. Էրդողանը պատրանքի մեջ է

Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը, քննադատելով Թուրքիայի ռազմական ներխուժումը Սիրիայի հյուսիս, այն Թուրքիայի նախագահի ընչաքղցության և պատրանքի արդյունքն է համարել:

Հինգշաբթի օրը Սիրիայի արտգործնախարարությունը հայտարարել է.«Չնայած միջազգային քննադատության, Թուրքիայի կառավարությունը պնդում է Սիրիայի դեմ բացահայտ ագրեսիայի վրա և խախտելով միջազգային իրավունքը, շարունակում ավերածություններ ու ոճրագործություններ իրականացնել Սիրիայում»:

Սիրիայի արտգործնախարարությունը, քննադատելով Սիրիայի դեմ Թուրքիայի ագրեսիան, հավելել է.«Դամասկոսը միջազգային հանրությանը կոչ է անում պատասխանատվություն ընդունել և ճնշում գործադրել Էրդողանի կառավարության վրա, ագրեսիային վերջ տալու և ապակառուցողական քաղաքականությունից հրաժարվելու համար, որը սպառնում է խաղաղությանը և անվտանգությանը»:

Թուրքիան հայտարարել է, որ Սիրիայի դեմ հարձակման ընթացքում սպանվել են ավելի քան 270 քրդեր: