Սիրիայի ԱԳ նախարարություն. Էրդողանը պատրանքի մեջ է
Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը, քննադատելով Թուրքիայի ռազմական ներխուժումը Սիրիայի հյուսիս, այն Թուրքիայի նախագահի ընչաքղցության և պատրանքի արդյունքն է համարել:
Հինգշաբթի օրը Սիրիայի արտգործնախարարությունը հայտարարել է.«Չնայած միջազգային քննադատության, Թուրքիայի կառավարությունը պնդում է Սիրիայի դեմ բացահայտ ագրեսիայի վրա և խախտելով միջազգային իրավունքը, շարունակում ավերածություններ ու ոճրագործություններ իրականացնել Սիրիայում»:
Սիրիայի արտգործնախարարությունը, քննադատելով Սիրիայի դեմ Թուրքիայի ագրեսիան, հավելել է.«Դամասկոսը միջազգային հանրությանը կոչ է անում պատասխանատվություն ընդունել և ճնշում գործադրել Էրդողանի կառավարության վրա, ագրեսիային վերջ տալու և ապակառուցողական քաղաքականությունից հրաժարվելու համար, որը սպառնում է խաղաղությանը և անվտանգությանը»:
Թուրքիան հայտարարել է, որ Սիրիայի դեմ հարձակման ընթացքում սպանվել են ավելի քան 270 քրդեր: