Բաշար Ասադ.«Վաշինգտոնը թալանում է Սիրիայի նավթը»
Սիրիայի նախագահը, ԱՄՆ-ին նմանեցնելով Գերմանիայի նացիստական վարչակարգին, ասել է.«Վաշինգտոնը թալանում է Սիրիայի նավթը»:
«Ռուսաստան-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում, Սիրիայի նախագահ Բաշար Ասադը նշել է.« ԱՄՆ-ի իշխանության համակարգն այնպիսին է, որ ընկերությունները, ելնելով իրենց շահերից, կառավարում են այն»:
Հիշեցնելով, որ երկրորդ աշխարհամարտում նացիական Գերմանիան հենց նավթի պատճառով հարձակվեց Ռուսաստանի վրա, Բաշար Ասադը հստակեցրել է.«Այսօր ԱՄՆ-ն անում է նույն գործը, որ գերմանացիներն արեցին երկրորդ աշխարհամարտի ժամանակ»:
Ասադի խոսքերով, ԱՄՆ–ը թալանում է Սիրիայի նավթի հանքավայրերը և նավթը կարող էր լինել այդ երկրում պատերազմի սկզբի դրդապատճառը։
Ստամբուլում Սիրիայի «Սպիտակ սաղավարտներ» խմբի բրիտանացի հիմնադիր Ջեյմս Լե Մեզյուրեի սպանության մասին Ասադն ասել է.«Նա ևս ինչպես ԻԼԻՊ-ի պարագլուխ Աբու Բաքր ալ-Բաղդադին սպանվեց, քանզի այս անձինք կարևոր գաղտնիքներ գիտեին և մյուս կողմից էլ նրանց դերակատարության ժամկետն արդեն ավարտվել էր»:
Սիրիայի նախագահն ասել է.«Չի բացառվում, որ Թուրքիայի հետախուզական կազմակերպությունը արևմտյան հետախուզական կազմակերպությունների կարգադրությամբ սպանած լինի «Սպիտակ սաղավարտներ» խմբավորման պարագլուխ Ջեյմս Լե Մեզյուրեին: