Դամասկոսի արվարձաններում հայտնաբերվել է իսրայելական զենքեր
https://parstoday.ir/hy/news/west_asia-i113598-Դամասկոսի_արվարձաններում_հայտնաբերվել_է_իսրայելական_զենքեր
Սիրիայի պաշտոնյաները հայտարարել են, որ Դամասկոսի հարավային արվարձաններում և Կունիտրայի հյուսիսային արվարձաններում հայտնաբերել են իսրայելական զինամթերքի և զենքի պահեստներ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 17, 2019 14:26 Asia/Tehran
  • Դամասկոսի արվարձաններում հայտնաբերվել է իսրայելական զենքեր

Սիրիայի պաշտոնյաները հայտարարել են, որ Դամասկոսի հարավային արվարձաններում և Կունիտրայի հյուսիսային արվարձաններում հայտնաբերել են իսրայելական զինամթերքի և զենքի պահեստներ:

«ՍԱՆԱ»-ի հաղորդման համաձայն, առգրավված զենքերը պատկանում են ահաբեկչական խմբավորումներին, որոնք տեղակայվել էին Դամասկոսի և Կունիտրայի արվարձաններում:

Նոյեմբերի 3-ին Սիրիայի պաշտոնյաները հայտարարել էին, ահաբեկչական խմբավորումներին պատկանող զինամթերքի պահեստի հայտնաբերման մասին, ներառյալ՝ տարբեր տեսակի զենքեր, հրթիռներ, կապի և տրանսպորտային միջոցներ, որոնք պատկանում  են Պարսից ծոցի որոշ արաբական պետություններին:

Հոկտեմբերի 5-ին Սիրիայի անվտանգության ուժերը հայտարարել են, որ Կունիտրայի արվարձաններում հայտնաբերվել է ԻԼԻՊ ահաբեկչական խմբին պատկանող ԱՄՆ-ի և Իսրայելի  արտադրությամբ մեծ թվով հակատանկային ականներ պարունակող ստորգետնյա պահեստ: