Իսրայելում կրկին տապալվել է կոալիցիոն կառավարություն ձևավորելու փորձը
Իսրայելում ապարդյուն են անցել կոալիցիոն կառավարություն ձևավորելու շուրջ Բենի Գանցի գլխավորած «Կապույտ և սպիտակ» դաշինք և Բենիամին Նեթանյահուի գլխավորած «Լիկուդ» կուսակցության բանակցությունները: Այդ մասին հաղորդել է Սիոնիստական ռեժիմի «I 24» հեռուստաալիքը:
«Կապույտ և սպիտակ» դաշինքը հաղորդագրություն տարածելով հայտարարել է, որ կոալիցիոն կառավարության ձևավորման հարցում դեռևս մեծ տարածություն կա Լիկուդ կուսակցության և իր գլխավորած դաշինքի միջև:
«Կապույտ և սպիտակ» դաշինքի և «Լիկուդ» կուսակցության միջև բանակցություններում միջնորդել է Կնեսեթի նախագահ՝ Յուլի Էդելշտայնը:
Էդելշտայնը միջնորդությունը վերջին քայլն է համարել բռնագրավված տարածքներում միասնական կառավարություն ձևավորելու համար և դա որպես իրական ահազանգ է բնութագրել:
Բռնագրավված տարածքների բնակիչներն ընթացիկ տարվա ընթացքում երկու անգամ մասնակցել են Քնեսեթի ընտրություններին: Սիոնիստական ռեժիմի քաղաքական դաշտում տիրող երկպառակտության ու տարաձայնությունների պատճառով, անհնար է դարձել կառավարության կազմավորումը և հավանաբար կանցկացվեն խորհրդարանի երրորդ ընտրությունները: