Սիոնիստները գաղտնալսել են Պակիստանի ղեկավարների բջջային եհռախոսները
https://parstoday.ir/hy/news/west_asia-i114820-Սիոնիստները_գաղտնալսել_են_Պակիստանի_ղեկավարների_բջջային_եհռախոսները
Պակիստանի ավելի քան 20 պաշտոնյաների հեռախոսները կիբեր հարձակման են ենթարկվել սիոնսիտական հաքերային կազմակերպության կողմից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 22, 2019 12:30 Asia/Tehran
  • Սիոնիստները գաղտնալսել են Պակիստանի ղեկավարների բջջային եհռախոսները

Պակիստանի ավելի քան 20 պաշտոնյաների հեռախոսները կիբեր հարձակման են ենթարկվել սիոնսիտական հաքերային կազմակերպության կողմից:

 Դեկտեմբերի սկզբին, պակիստանյան ԶԼՄ-ները հայտնել էին, որ Իսրայելի NSO խումբը գողացել է մի շարք երկրների, այդ թվում ՝ Պակիստանի բարձրաստիճան պաշտոնյաների անձնական տեղեկությունները:

Գարդիանի տվյալներով, 1400 դեպքի քննության արդյունքում պարզվել է, որ վերոնշյալ անձնանց հեռախոսները, երկու շաբաթ շարունակ ենթարկվել են կիբեր հարձակման:

Մայիս ամսին հրապարակված այս տվյալները WhatsApp ընկերությանը ստիպեցին բողոքի հայց ներկայացնել NSO ընկերության դեմ, վերջինիս մեղադրելով սոցիալական ցանցի օգատերերի հաղորդագրություններին  հասանելիություն ձեռք բերելու մեջ:

Վերոնշյալ ընկերության կողմից  իրավապաշտպանների, լրագրողների, դիվանագետների  և պաշտոնյաների հեռախոսների գաղտնալսումն առաջին դեպքը չէ: Նախկինում ևս այս ընկերությունը մեղադրվել է հաքերային հարձակումներ և գաղտնալսումներ իրականացնելու մեջ: