Սաուդյան կոալիցիան շարունակում է թալանել վառելիք ու սննդամթերք տեղափոխող եմենական նավերը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i114823-Սաուդյան_կոալիցիան_շարունակում_է_թալանել_վառելիք_ու_սննդամթերք_տեղափոխող_եմենական_նավերը
Եմենի նավթային ընկերությունը հայտարարել է.«Սադուդյան ագրեսոր կոալիցիան, շարունակելով նավթատար նավերը թալանելու քաղաքականությունը, փորձում է ավելի մեծ ցավ ու տառապանք պատճառել այս երկրի խաղաղ քաղաքացիներին»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 22, 2019 13:40 Asia/Tehran
  • Սաուդյան կոալիցիան շարունակում է թալանել վառելիք ու սննդամթերք տեղափոխող եմենական նավերը

Եմենի նավթային ընկերությունը հայտարարել է.«Սադուդյան ագրեսոր կոալիցիան, շարունակելով նավթատար նավերը թալանելու քաղաքականությունը, փորձում է ավելի մեծ ցավ ու տառապանք պատճառել այս երկրի խաղաղ քաղաքացիներին»:

Եմենի նավթային ընկերությունը կիրակի օրը հրապարակել է հաղորդագրություն, որում նշել է.«Եմենական նավերը գտնվում են կալանքի տակ, այն դեպքում, երբ Ալ-Հուդայդա նավահանգիստ մտնելու թույլտվություն ունեն: Յոթ նավերը  տեղափոխում  են 58 հազար 435 տոննա բենզին և 127 հազար 996 տոննա  գազոլին»:

Սաուդյան Արաբիան արդեն հինգ տարի, ԱՄՆ-ի ու Սիոնիստական ռեժիմի հովանավորությամբ կազմած կոալիցիայի շրջանակում ծավալուն հարձակումներ է իրականացնում Եմենի տարբեր քաղաքների վրա և խաչընդոտում է սննդամթերքի, դեղորայքի և այլ մթերքների մատակարարումն այդ երկրի ժողովրդին:

Սաուդյան կոալիցիան բազմիցս թալանել է նավթամթերք տեղափոխող նավերը և թույլ չի տվել նրանք  հասնեն Ալ-Հուդայդա նավահանգիստ: