Սաուդյան կոալիցիան շարունակում է թալանել վառելիք ու սննդամթերք տեղափոխող եմենական նավերը
Եմենի նավթային ընկերությունը հայտարարել է.«Սադուդյան ագրեսոր կոալիցիան, շարունակելով նավթատար նավերը թալանելու քաղաքականությունը, փորձում է ավելի մեծ ցավ ու տառապանք պատճառել այս երկրի խաղաղ քաղաքացիներին»:
Եմենի նավթային ընկերությունը կիրակի օրը հրապարակել է հաղորդագրություն, որում նշել է.«Եմենական նավերը գտնվում են կալանքի տակ, այն դեպքում, երբ Ալ-Հուդայդա նավահանգիստ մտնելու թույլտվություն ունեն: Յոթ նավերը տեղափոխում են 58 հազար 435 տոննա բենզին և 127 հազար 996 տոննա գազոլին»:
Սաուդյան Արաբիան արդեն հինգ տարի, ԱՄՆ-ի ու Սիոնիստական ռեժիմի հովանավորությամբ կազմած կոալիցիայի շրջանակում ծավալուն հարձակումներ է իրականացնում Եմենի տարբեր քաղաքների վրա և խաչընդոտում է սննդամթերքի, դեղորայքի և այլ մթերքների մատակարարումն այդ երկրի ժողովրդին:
Սաուդյան կոալիցիան բազմիցս թալանել է նավթամթերք տեղափոխող նավերը և թույլ չի տվել նրանք հասնեն Ալ-Հուդայդա նավահանգիստ: