Ամերիկյան նոր զորուժը տեղակայվել է Սիրիայի նավթային դաշտերի մերձակայքում
ԱՄՆ-ը նոր զորուժ է տեղակայել Սիրիայի Ալ Հասաքա նահանգում, այդ երկրի նավթային դաշտերի վերահսկողությունն ամրապնդելու նպատակով:
ԱՄՆ-ը նոր զորախմբի հետ միասին, Ալ Հասաքայում տեղակայել է նաև ռազմական տեխնիկա և սարքավորումներ տեղափոխող մեքենաներ, որոնք ապօրինի կերպով մուտք են գործել Քամիշլի քաղաք:
Սիրիական աղբյուրների համաձայն, սա վերջին ամիսների ընթացքում Ալ Հասաքա նահանգում տեղակայված ամերիկյան ամենամեծ զորախումբն է :
Անցած մի քանի ամիսների ընթացքում, ԱՄՆ-ը զորուժ է տեղակայել Սիրիայի հյուսիում գտնվող նավթադաշտերի մերձակայքում՝ այդ երկրի նավթը թալանելու նատակով:
Վերջերս ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ալ Ջաֆարին ՄԱԿ-ի ԱԽ-ում ունեցած ելույթում հայտարարեց, որ ԱՄՆ-ը, Անվտանգության խորհրդի լռության պայմաններում, թալանում է Սիրիայի ժողովրդի հարստությունը: