Սիրիայի և նրա դաշնակիցների համադրվածությունն ընդդեմ ԱՄՆ պատժամիջոցների և ճնշումների
https://parstoday.ir/hy/news/west_asia-i114964-Սիրիայի_և_նրա_դաշնակիցների_համադրվածությունն_ընդդեմ_ԱՄՆ_պատժամիջոցների_և_ճնշումների
ԶԼՄ-ների հարցով Սիրիայի նախագահի խորհրդատուն ԱՄՆ-ի տնտեսական և քաղաքական ճնշումներին դիմակայելու հարցում կարևորել է Դամասկոսի ու նրա դաշնակիցների միջև համադրվածության անհրաժեշտությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 26, 2019 08:59 Asia/Tehran
  • Սիրիայի և նրա դաշնակիցների համադրվածությունն ընդդեմ ԱՄՆ պատժամիջոցների և ճնշումների

ԶԼՄ-ների հարցով Սիրիայի նախագահի խորհրդատուն ԱՄՆ-ի տնտեսական և քաղաքական ճնշումներին դիմակայելու հարցում կարևորել է Դամասկոսի ու նրա դաշնակիցների միջև համադրվածության անհրաժեշտությունը:

Հինգշաբթի օրը, Իրանի ռադիոհեռուոստատեսության գործակալության հաղորդմամբ, Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խորհրդական Բեսինեհ Շաաբանը քննադատել է ԱՄՆ-ի կողմից Դամասկոսի ու նրա դաշնակիցների, հատկապես՝ Իրանի ու ՌԴ-ի վրա ճնշումների ավելացման քայլը: Նա ասել է.«ԱՄՆ-ի ճնշումներին դիմակայելու հարցում Դամասկոսն ու իր դաշնակիցները հատուկ միջոցներ են ձեռնարկել»:

Նշելով, որ ելնելով ռազմավարական պատճառներից ելնելով, Վաշինգտոնն աջակցում է Իսրայելին ու արգելում սիրիացի գաղթականների վերադարձը հայրենիք, Շաաբանը հավելել է.«ԱՄՆ-ի կառավարությունը կարծում է, թե ճնշումներ գործադրելով կարող է Սիրիայի ստիպել նահանջել մինչդեռ այս քայլերը ոչ մի ազդեցություն չեն ունենալու այս երկրի քաղաքականությունների վրա»: