Մանրամասներ՝ Բաղդադում գեներալ Սուլեյմանիի և նրա ուղեկիցների սպանության մասին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i115493-Մանրամասներ_Բաղդադում_գեներալ_Սուլեյմանիի_և_նրա_ուղեկիցների_սպանության_մասին
Իրաքի անվտանգության աղբյուրը հայտնել է, որ մայրաքաղաք Բաղդադի օդանավակայանում գեներալ-մայոր նահատակ Քասիմ Սուլեյմանիի Աբու Մահդի ալ-Մուհանդիսների և նրանց ուղեկիցների սպանության իրականացման համար անհրաժեշտ տվյալները տրամադրվել են լրտեսական ցանցի միջոցով::
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 10, 2020 08:41 Asia/Tehran
  • Մանրամասներ՝ Բաղդադում գեներալ Սուլեյմանիի և նրա ուղեկիցների սպանության մասին

Իրաքի անվտանգության աղբյուրը հայտնել է, որ մայրաքաղաք Բաղդադի օդանավակայանում գեներալ-մայոր նահատակ Քասիմ Սուլեյմանիի Աբու Մահդի ալ-Մուհանդիսների և նրանց ուղեկիցների սպանության իրականացման համար անհրաժեշտ տվյալները տրամադրվել են լրտեսական ցանցի միջոցով::

«Ռոյթերս» գործակալությունը, հինգշաբթի օրը, վկայակոչելով Իրաքի անվտանգության աղբյուրին, գրել է, որ նախնական քննությունները ցույց են տալիս, որ Բաղդադի օդանավակայանի ներսում գործող լրտեսները համապատասխան տեղեկատվություն են տրամադրել ԱՄՆ-ին՝ Սուլեյմանին և նրա ուղեկիցներին սպանելու համար:

Լրտեսներից երկուսը Բաղդադի օդանավակայանի անվտանգության աշխատակիցներ են, իսկ երկուսը՝ Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում գործող ավիաընկերության աշխատակիցներ: