Հունվար 10, 2020 18:33 Asia/Tehran
  • Այաթոլլահ Սիսթանին կոչ է արել տարածաշրջանի ճգնաժամը լուծել քաղաքական ճանապարհով

Իրաքի շիաների առաջնորդն այդ երկրի կուսակցություններին կոչ է արել տարածաշրջանի ճգնաժամը լուծել քաղաքական ճանապարհով:

Այաթոլլահ Սեյեդ Ալի Սիսթանին տարածել է հաղորդագրություն, որն ուրբաթօրյա աղոթքի ընթացքում  ընթերցել է նրա ներկայացուցիչ Աբդուլմեհդի Ալ Քարբալանին: Հաղորդագրության մեջ ասված է, «Անվտանգության և քաղաքական խնդիրների սրումը կբարձրացնի Իրաքի ներքին գործերին միջամտությունների հավանականությունը»:

Այաթոլլահ Սիսթանին, դատապարտելով Իրաքի ինքիշխանության խախտումը, նշել է, որ դա ներքին ճգնաժամերի սրման հետևանք էր և իրաքյան բոլոր խմբավորումներին կոչ է արել հրաժարվել անձնական շահերից ու միավորվել:

Պիտակ