Իրաքում տեղի կունենան հակաամերիկյան խոշոր բողոքի ցույցեր
https://parstoday.ir/hy/news/west_asia-i115691-Իրաքում_տեղի_կունենան_հակաամերիկյան_խոշոր_բողոքի_ցույցեր
Իրաքի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավաը հայտարարել է, որ Բաղդադում և Իրաքի այլ քաղաքներում, առաջիկա ուրբաթ օրը տեղի են ունենալու հակաամերիկյան լայնածավալ բողոքի ցույցեր:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 15, 2020 08:14 Asia/Tehran
  • Իրաքում տեղի կունենան հակաամերիկյան խոշոր բողոքի ցույցեր

Իրաքի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավաը հայտարարել է, որ Բաղդադում և Իրաքի այլ քաղաքներում, առաջիկա ուրբաթ օրը տեղի են ունենալու հակաամերիկյան լայնածավալ բողոքի ցույցեր:

Նա հավելել է, որ ցուցարարները բողոքելու են ԱՄՆ-ի քաղաքականությունների և Իրաքում այդ երկրի զորոժի ներկայության դեմ:

Չորեքշաբթի օրը, ԻՌՆԱ-ին տված հարցազրույցում, Հաշեմ Ալքանդին նշել է, որ ցույցի անցկացման կոչը ժողովրդին ուղղել են Դիմադրություն ուժերը և Իրաքի քաղաքական խմբավորումները: Ալքանդին հավելել է. «Բողոքի ցքույցերի մասնակիցներն իրենց բողոքը կհայտնեն Ւրաքում ԱՄՆ-ի ռազմական ներկայության դեմ»:

«ԱՄՆ-ը և ողջ աշխարհը  հաջորդ ուրբաթ կտեսնեն, որ Իրաքում ամերիկյան զորուժի ներկայությանը դեմ են ոչ միայն քաղաքական խմբավորումներն այլ ամբողջ երկրի ժողովուրդը». ասել է նա: