Իրաքում ավելի քան 900 բողոք է ստացվել ամերիկյան կոալիցիայի դեմ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i117258-Իրաքում_ավելի_քան_900_բողոք_է_ստացվել_ամերիկյան_կոալիցիայի_դեմ
Իրաքի մարդու իրավունքների հանձնաժողովը հայտարարել է, որ երկրի երեք նահանգներ 926 բողոք է ներկայացվել կառավարությանը՝ ընդդեմ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Փետրվար 20, 2020 04:55 Asia/Tehran
  • Իրաքում ավելի քան 900  բողոք է ստացվել ամերիկյան կոալիցիայի դեմ

Իրաքի մարդու իրավունքների հանձնաժողովը հայտարարել է, որ երկրի երեք նահանգներ 926 բողոք է ներկայացվել կառավարությանը՝ ընդդեմ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի:

Չորեքշաբթի օրը, Ալի ալ-Բայաթին հայտարարել է. «Բողոքները ներկայացվել են այն զոհերի ընտանիքների կողմից, որոնց հարազատները զոհվել են այսպես կոչված, միջազգային հակաիսլամական կոալիցիայի հարձակումների հետևանքով»:

Ալ-Բայաթին հավելել է, որ բողոքները  ստացվել են Ալ Անբար, Նեյնավա և Քերքուկ նահանգներից: Բողոքողների մի մասը զոհվածների ընտանիքներ են, մյուսը՝ վիրավորների:

Իրաքի մարդու իրավունքների գերագույն հանձնաժողովի անդամը շեշտել է, որ խաղաղ բնակիչների սպանելը միջազգային հումանիտար իրավունքի խախտում է: Այն հակամարտող կողմերին պարտավորեցնում է  զերծ մնալ քաղաքացիական անձանց թիրախավորելուց:

Որոշ աղբյուրների համաձայն, ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան Իրաքումո ւ Սիրիայում սպանել է 11 հազար 800 և վիրավորել ավելի քան 8000 մարդու: