Սիրիայի բանակը կանխել է ամերիկացի զորայիններին տեղափոխող ավտոշարասնա տեղաշարժը
Սիրիայի բանակն արգելել է այդ երկրի հյուս-արևելքում գտնվող ալ-Հասաքա քաղաքում ամերիկացի զորայիններին տեղափոխող ավտոշարասյան տեղաշարժը:
Սպուտնիկ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Սիրիայի բանակն ալ Հասքա քաղաքի մերձակա ալ Սիբաբա և Թալ Ասադ գյուղերում, ամերիկացի զորայիններին տեղափոխոխող ավտոշարասյանը թույլ չի տվել դուրս գալ տարածքից:
Հաղորդման համաձայն, ուրբաթ օրը, 50 ավոտմեքենաներցի բաղկացած ամերիկյան ռազմական ավտոշարասյունը, ալ Հասաքա քաղաքից շարժվում էր Դեյր էլ Զորում տեղակայված ալ Ամմար ռազմական հենակետի ուղությամբ:
Փետրվարի 12-ին նույնպես, Սիրիայի բանակը ամերիկյան ռազմական ավտոշարասյանը թույլ չէր տվել մուտք գործել Ղամիշլիի շրջակայքում գտնվող Խարբե ամու գյուղ:
Հարկ է նշել, որ ամերիկյան զորուժը Սիրիայում ներկա է առանց Դամասկոսի թույլտվության: