Փետրվար 23, 2020 08:44 Asia/Tehran
  • ԵՄ-ը դատապարտել է Սիոնիստական ավանների կառուցումը

ԵՄ արտաքին քաղաքականության հանձնակատար Ջոզեֆ Բորելը դատապարտել է Սիոնիստական ռեժիմի կողմից բռնագրավված տարածքներում ավանների կառուցումը:

Շաբաթ օրը տարածված հատարարության մեջ, Բորելը Սիոնիստական ռեժիմին կոչ է արել վերջ տալ ավանաշինության քաղաքականությանը:

Նա նշել է, որ ավաններն անօրինական են  և ԵՄ-ը երբեք չի ճանաչեկու Պաղեստինի բռնագրավված տարածքներում իրականացվող աշխարհագրական փոփոխոթյունները:

Իտալիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Իռլանդիայի կառավարությունները նույնպես, առանձին հայտարարություններով, դատապարտել են ռեժիմի ավանաշինության քաղաքականությունը:

Չորեքշաբթի օրը, Սիոնիստական ռեժիմի բնակարանների նախարարությունը և սիոնիստաբնակ ավանների քաղաքապետարանը, ներկայացրել են  Երուսաղեմի հյուսիսում 9 հազար նոր բնակելի միավորների կառուցման նախագիծը:

Ավելի վաղ, Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ առաջիկայում, Արևմտյան ափի մի մասը և այնտեղ կառուցված բոլոր սիոնիստական ավանները, միանալու են Իսրայելի վերահսկողության տակ գտնվող տարածքներին:

 

Պիտակ