Հոկտեմբեր 10, 2024 10:38 Asia/Tehran
  • Մեկնաբանություն .Պաղեստինի և Լիբանանի Դիմադրությունը՝ Սիոնիստական ռեժիմի դեմ ընդհանուր ճակատում

Պաղեստինը Դիմադրության առանցքի կարևորագույն խնդիրն է, իսկ ռամավարական նպատակը՝ Պաղեստինի ազատագրումն է սիոնիստ զավթիչներից։

Պաղեստինը կարելի է անվանել տարածաշրջանի Դիմադրության  խորհրդանիշը։ Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակից հետո, երբ երկիրը հատարարեց «Ո՛չ Արևելք, ո՛չ Արևմուտք» դիրքորոշման մասին, Պաղեստինի հարցը դարձավ Իրանում արտաքին քաղաքականության   առաջնահերթություններից մեկը։ Իրանը փակեց Թեհրանում Իսրայելի դեսպանատունը և բացեց աշխարհում առաջին՝ Պաղեստինի դեսպանատունը։

Իսկ հեղափոխության առաջնորդ իմամ Խոմեյնու կողմից Ռամադան սուրբ ամսվա վերջին ուրբաթ օրը «Երուսաղեմի օր» անվանելն այն նախաձեռնություններից էր, որ ավելի մտերմացրեց երկու երկրներին։

Պաղեստինյան Դիմադրությունը Սիոնիստական ռեժիմը համարում է ԱՄՆ-ի 51-րդ նահանգը և տարածաշրջանում կապիտալիստական տիրապետության համակարգի շարունակությունը։ Հետևաբար ԱՄՆ-ին վնաս է հասցվում նաև այդ երկրի տարածաշրջանային դաշնակցի միջոցով։ Դիմադրության նպատակը Սիոնսիտական ռեժիմի դեմ պայքարն է ու Պաղեստինի հարցին աջակցելը։

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդն այս կապակցությամբ հայտարարել է. «Ամենուր, որտեղ որ որևէ ազգ և խմբավորում կռվի Սիոնիստական ռեժիմի դեմ, մենք կանգնած ենք նրա թիկունքում և օգնում ենք նրան»:

Պաղեստինյան Դիմադրությունը իր գոյության համար առավել քան ամեն ինչին, պարտական է Սիոնիստական ռեժիմին դիմակայելուն և  որպես օկուպանտի գրավյալ տարածքներից վտարելու փորձին: ՀԱՄԱՍ-ը պաղեստինյան Դիմադրության ամենակարևոր խմբավորումներից է։

Խմբավորումը ստեղծվել է 1987թ․ Գազայում, Շեյխ Ահմեդ Յասինի ինթիֆադայից երկու ամիս անց։ Շարժումը, որը սկիզբ է առել «Մուսուլման եղբայրներ» խմբավորումից, իր գոյության մասին պաշտոնապես հայտարարեց  1988 թվականի հունվարին։ ՀԱՄԱՍ-ն ունի կրոնական համոզմունքներ  և իր պայքարի նպատակը համարում է պաղեստինյան բոլոր հողերի ազատագրումը,  սիոնիստական բնակավայրերի քանդումն ու Երուսաղեմի ազատագրումը։ Շարժումը զինված պայքարը համարում է Սիոնիստական ռեժիմի ոչնչացման և Պաղեստինի ազատագրման միակ ճանապարհը։ Թեև Իրանը հիմնադիր դեր չի խաղացել ՀԱՄԱՍ շարժման ստեղծման գործում,  սակայն շարունակում է լրջորեն աջակցել խմբավորմանը։

Ի տարբերություն պաղեստինյան այլ իսլամական խմբավորումների՝ ՀԱՄԱՍ-ը  հարաբերություններ է ունեցել արաբական-իսլամական տարբեր երկրների հետ և բացի ռազմական գործողություններից, նաև ներկա է երկրի քաղաքական ասպարեզում։

2006 թվականի խորհրդարանական ընտրություններում ՀԱՄԱՍ-ը ստացավ մանդատների մեծամասնությունը։ ԱՄՆ-ն չընդունեց ընտրությունների արդյունքները և փորձեց տարածաշրջանի որոշ երկրների ընդդիմադիր ուժերի օգնությամբ կանխել Պաղեստինում ազգային միասնության կառավարության ձևավորումը։ Սակայն ՄԱՆ-ի ջանքերը ձախողվեցին և ՀԱՄԱՍ-ը ձևավորեց ազգային միասնության կառավարություն։ Ի պատասխան, ԱՄՆ-ն ներկայացրեց Դեյթոնի ծրագիրը, որի նպատակը Պաղեստինի ազգային միասնության կառավարության թուլացումն ու տապալումն էր: Արդյունքում, սկիզբ առավ քաղաքացիական պատերազմ և ազգային միասնության կառավարությունը փլուզվեց։ Պաղեստինի ինքնավարությունը վերցրեց իշխանությունը։  Իսկ 2006թ սկսած,  Գազան գտնվում է Սիոնիստական ռեժիմի համապարփակ շրջափակման մեջ:

Պաղեստինի «Իսլամական ջիհադը» պաղեստինյան Դիմադրության շարժման մյուս խմբավորումն է, որը հիմնադրվել է 1981 թվականին և իր գործունեության սկզբից հայտարարել է Պաղեստինը զինված պայքարի և իսլամական կառավարության ստեղծման միջոցով Պաղեստինն ազատագրելու իր նպատակի մասին։

 «Իսլամական ջիհադի» և պաղեստինյան այլ խմբավորումների միջև ամենակարևոր տարբերությունն այն է, որ այս խմբավորումը մեծ նշանակություն չի տալիս քաղաքական լուծմանն ու խաղաղ պայքարին և Իսրայելին դիմակայելու համար ընտրել է միայն ռազմական տարբերակը։ Խմբավորումը համոզված է, որ խաղաղ ցույցերն անօգուտ են, քանի որ չեն վնասում երեխաներին սպանող թշնամուն։

Պաղեստինյան Դիմադրության խմբերի և Լիբանանի «Հեզբոլլահի» միջև առկա են սերտ հարաբերություններ։ ՀԱՄԱՍ-ը և «Հեզբոլլահը» ստեղծվել են 1980-ականների վերջին՝ իսլամական դիմադրության մոդելի հիման վրա։ Խմբավորումների ընդհանուր նպատակն Իսրայելին դիմակայելն ու տեղական քաղաքական մրցակիցների նկատմամբ քաղաքական ու ռազմական գործողությունների անկախության պահպանումն է։ Ու չնայած առկա տարաձայնություններին, երկու խմբավորումները համամիտ են այն հարցում, որ պետք է պայքարել Իսրայելի դեմ  և հզորացնել Դիմադրության առանցքը։

Տարածաշրջանի ժողովուրդներին ու Դիմադրության առանցքին «Հեզբոլլահի» ցուցաբերած ամենակարևոր աջակցությունը վերաբերվում է «Ալ Աղսայի փոթորիկ» գործողությանը հաջորդած ժամանակաշրջանին։ Այդ ժամանակ,  գործողությունից անակնկալի եկած ու պարտված Սիոնիստական ռեժիմն անհավասար և արյունալի պատերազմ սկսեց Գազայի ժողովրդի դեմ, որի հետևանքով նահատակվեց մոտ 42 հազար, վիրավորվեց՝ 96 հազար մարդ։

Պատերազմի հենց հաջորդ օրվանից «Հեզբոլլահը» մտավ պայքարի դաշտ, աջակցելով Գազայի ճնշված և անպաշտպան ժողովրդին։ Խմբավորման ուժերը հարձակումներ իրականացրեցին սիոնիստների դեմ։

Գլխավոր քարտուղար Սեյեդ Հասան Նասրալլահի ղեկավարությամբ, խմբավորումը շատ արագ ապակայունացրեց օկուպացված պաղեստինյան տարածքների հյուսիսային սահմանները և թիրախավորելով սիոնիստական սահմանային քաղաքները, սիոնիստներին ստիպեց լքել իրենց բնակավայրերը։ Այդ հանգամանքը հոգեբանական և քաղաքական մեծ ճնշում գործադրեց Թել Ավիվի վրա:

Ռեժիմի պաշտոնյաներն իրենց հայտարարություններում պահանջեցին, որպեսզի «Հեզբոլլահը» դադարեցնի գործողությունները։ Սակայն Հասան Նասրալլահը և խմբավորման մյուս ղեկավարները հայտարարեցին, որ դա հնարավոր է միայն պատերազմի ավարտի և պաղեստինցիների ցեղպասպանության դադարեցման դեպքում։

Քանի որ Գազայի պատերազմից մեկ տարի անց Սիոնիստական ռեժիմը չհասավ իր սահմանած նպատակներից ոչ մեկին, սկսեց Դիմադրության առանցքի հրամանատարների սպանությունները, որոնց թվում էր «Հեզբոլլահի»  գլխավոր քարտուղար սեյեդ Հասան Նասրալլահը։

Սիոնիստական ռեժիմի այս ահաբեկչական գործողությունը չկանխեց օկուպացված տարածքների վրա «Հեզբոլլահի» գործողությունների և հարձակումների շարունակությունը։ Իսկ վերջին օրերին այդ գործողություններհն ընդլայնվել են և ներառել օկուպացված պաղեստինյան տարածքների տարբեր հատվածներ։

Պաղեստինյան երկրորդ ինթիֆադան, որը սկսվեց 2000 թվականին, մեծ փորձություն էր ՀԱՄԱՍ-ի համար, քանի որ խմբավորման  շատ առաջնորդներ և հայտնի գործիչներ սպանվեցին, իսկ ոմանք ձերբակալվեցին իսրայելական  ուժերի կողմից: Ի պատասխան, ՀԱՄԱՍ-ըւ բազմաթիվ գործողություններ իրականացրեց Իսրայելի դեմ։

Թեև վերջին մեկ տարում Իսրայելը բազմաթիվ հարվածներ է հասցրել Պաղեստինի Դիմադրությանը, սպանել;ով մեծ թվով հրամանատաների, սակայն շարժումն ի վիճակի է վերակազմավորվել ու շարունակել պայքարը հանցավոր սիոնիստկան ռեժիմի դեմ։

ՀԱՄԱՍ-ի հաջորդ սերունդը կարող է ավելի ծանր հարվածներ ու վնասներ հասցնել հանցավոր ու ցեղասպան Սիոնիստական ռեժիմին։

 

Պիտակ