Սեպտեմբեր 25, 2024 16:54 Asia/Tehran
  • Պաղեստինի դիմադրության ճակատը և Լիբանանի Հեզբոլլահը մարտադաշտի հաղթողներն են․ ընդգծել է Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը

Սահաբ - Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը Սրբազան պաշտպանության և դիմադրության վետերանների ու ակտիվիստների հետ հանդիպման ժամանակ ընդգծել է, որ Պաղեստինի Դիմադրության ճակատը և Լիբանանի Հեզբոլլահը մարտի դաշտի հաղթողներն են։

Իրանի Գերագույն առաջնորդի գրասենյակի տեղեկատվական բազայի հաղորդմամբ, Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլահ Խամենեին չորեքշաբթի առավոտյան հանդիպել է Իրաքի դեմ Իրանի Սրբազան պաշտպանության և դիմադրության հազարավոր վետերանների ու ակտիվիստների հետ և անդրադառնալով տարածաշրջանի ներկայիս վիճակին, ինչպես նաև Գազայում և Լիբանանում Սիոնիստական ​​ռեժիմի հանցագործություններին, Պաղեստինում Դիմադրության ճակատի և Լիբանանի Հեզբոլլահի ուժերի  ջանքերն ու դիմադրությունը համարեց Իրաքի ռեժիմի դեմ Իրանի Սրբազան պաշտպանության ժամանակաշրջանում հանուն Աստծո պայքարի բնույթի և ընդգծեց, որ չնայած Գազայում, Հորդանան գետի Արևմտյան ափին և Լիբանանում սիոնիստական ​​ռեժիմի հանցագործություններին ու ցավալի դեպքերին, մինչ այժմ հաղթանակ է տարել «հանուն Աստծո պայքարի» կողմը, և Աստծո կամոք այս ճակատամարտի վերջնական հաղթողները կլինեն Լիբանանի Հեզբոլլահն ու Դիմադրության ճակատը:

 

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը Պաղեստինի և Լիբանանի ներկայիս իրադարձությունները համարել է Սրբազան պաշտպանության դարաշրջանի իրադարձությունների բնույթի և հանուն Աստծո պայքարի օրինակ՝ ասելով, որ մի Իսլամական երկիր՝ Պաղեստինը, բռնազավթվել է աշխարհի ամենաչար անհավատների կողմից, և շարիաթի ու միանշանակ վճիռն այն է, որ բոլորը պետք է ջանքեր գործադրեն Պաղեստինն ու Ալ-Աքսա մզկիթը իր իսկական տերերին վերադարձնելու համար:

Գերապատիվ Այաթոլլահ Խամենեին հավելեց, որ Լիբանանի Հեզբոլլահը, որը մարտի դաշտ է մտել հանուն Գազայի՝ հայտնվելով դառը միջադեպերի պայմաններում, պայքարում է հանուն Աստծո:

Մատնանշելով այս ճակատամարտի և Իրանի դեմ Իրաքի ռեժիմի պարտադրած ութամյա պատերազմի ևս մեկ նմանություն՝ նա ասաց. «Այս ճակատամարտում անհավատ ու չար թշնամին ունի առավելագույն տեխնիկա, նրա թիկունքում կանգնած է Ամերիկան, իսկ ամերիկացիների պնդումները այն մասին, որ տեղյակ չեն սիոնիստների գործողություններից և ներգրավված չեն խնդրի մեջ, չի համապատասխանում իրականությանը»։

 

Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը, մատնանշելով այն փաստը, որ սիոնիստական ​​թշնամին իր տրամադրության տակ ունի փող, զենք և գլոբալ քարոզչություն, ասաց, որ Հավատացյալ ու մոջահիդ կողմի սարքավորումներն ու հնարավորությունները շատ ավելի փոքր են, քան հակառակորդինը, սակայն հաղթական կողմը հանուն Աստծո պայքարողն է, այսինքն պաղեստինյան դիմադրությունն ու Լիբանանի Հեզբոլլահը:

Այաթոլլահ Խամենեին դիմադրության ճակատի հաղթանակի պատճառը համարել է Սիոնիստական ​​ռեժիմի հանցավոր գործողությունները՝ անմեղ կանանց ու երեխաների զանգվածային սպանությունների և դպրոցների ու հիվանդանոցների ռմբակոծությունների հարցում՝ ասելով, որ եթե Սիոնիստական ​​ռեժիմը կարողանար հաղթել Գազայում, Հորդանան գետի Արևմտյան ափին և Լիբանանում մարտնչող ուժերին, ապա պետք չէր լինի հանցագործության այս ձևը՝ ձևացնելու համար, թե իբր հաղթում և գերազանցում են:

Բացատրելով Իրան դեմ Իրաքի ռեժիմի պարտադրած պատերազմի մեկնարկի պատճառները, Իրանի իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը մատնանշեց երկու գործոն՝ Իսլամական Հանրապետության «նոր խոսքը» և «գրավչությունները» այլասերված ու կեղծ կարգերի իշխման դիմաց, և ասաց, որ Իրաքի ռեժիմի դեմ Իրանի Սրբազան պաշտպանությունը, բացի հայրենիքի արժեքավոր պաշտպանությունից, կրոնի պաշտպանություն էր և պայքար հանուն Աստծո, որը իսլամը կենդանի պահեց, Իրանի ազգին դարձրեց արժանապատիվ և խթանեց երկրում հոգևոր ոգին:

 

Պարզաբանելով 1980 թվականի սեպտեմբերի 22-ին Իրանի ժողովրդի դեմ պատերազմի մեկնարկի պատճառը, Գերապատիվ Այաթոլլահ Խամենեին ասել է, որ Իրանի սահմանների վրա հարձակվելու շարժառիթը բնորոշ չէր միայն Սադամին և Բաաս կուսակցությանը, այլև այդ ժամանակաշրջանի աշխարհակարգի գերիշխողները՝ Միացյալ Նահանգներն ու Խորհրդային Միությունը և նրանց հետևորդները նույնպես հարձակվելու մեծ շարժառիթ ունեին:

Իրանի աննախադեպ ժողովրդական հեղափոխության նկատմամբ գերտերությունների թշնամության պատճառը Նա համարեց նոր մտայնության ու այս հեղափոխության ուղերձի անտանելիությունը նրանց համար և հավելեց, որ նրանց թշնամության պատճառն այն էր, որ Իսլամական հեղափոխությունը հստակ աղաղակում էր աշխարհում գերիշխող կեղծ ու կործանարար կարգերի դեմ, որը նշանակում էր աշխարհը բաժանել գերիշխողի ու գերիշխողին ենթակայի կողմերի, և գերիշխողների մշակույթն ու կարծիքը պարտադրել ուրիշ երկրներին։

 

Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդն ընդգծել է, որ այսօր տարբեր ասպարեզներում Իրանի ժողովրդի տոկունության ու ներկայության շնորհիվ չկա Իրանի սահմանների վրա հարձակվելու համարձակություն և հավելել․ «Այսօր նրանք այլ կերպ են զբաղված դավադրություններով ու թշնամությամբ, և պետք է խորապես հասկանալ, որ թշնամության պատճառը ոչ թե միջուկային էներգիայի, մարդու իրավունքների կամ կանանց իրավունքների պես պատճառաբանություններն են, այլ նրանք դեմ են կոռումպացված աշխարհակարգի դեմ Իսլամական Հանրապետության նոր խոսքին, ու քանիդեռ իսլամական վարչակարգն ու ժողովուրդը չընդունեն նրանց զոռբա խոսքերը, այդ հակադրությունները չեն վերանա, և իհարկե մենք էլ չենք ընդունի նրանց զոռբա խոսքը»։

Ի լրումն Իրանի իսլամական վարչակարգի քաղաքական գրավչությանը, այսինքն՝ նրա տոկությունթյունը սխալ աշխարհակարգի դեմ, նա դրա հոգևոր գրավչությունը, այսինքն՝ աստվածային հավատքը, նույնպես արդյունավետ համարեց աշխարհի երկրների ազգերին ու երիտասարդներին գրավելու և գերիշողների սարսափեցնելու հարցում։

 

Պիտակ