Իրանի ԱԳՆ դիրքորշումն ԱՄՆ-ի ու Թալիբանի միջև կնքված համաձայնագրի վերաբերյալ
ԻԻՀ ԱԳ նախարարությունն անդրադառնալով անցած կիրակի օրը ԱՄՆ-ի ու թալիբների միջև ստորագրված համաձայնութանը, հայտարարել է. «Աֆղանստանում կայուն խաղաղության հաստատման մասին համաձայնությունը կարող է կայանալ միան այն դեպքում, եթե բանակցություններին մասնակցեն այդ երկրի բոլոր քաղաքական խմբավորումները և հաշվի առնվեն հարևան երկրների շահերը»:
Հայտարարության մեջ ասված է. «Այսօր առավել քան կարևոր է Աֆղանստանում կայուն խաղաղության հաստատման համար առավել քան երբևէ կարևոր է ռազմական վերլուծութունը: Նախ անհրաժեշտ է որ ամերիկյան ուժերը հեռանան Աֆղանստանից, ինչը կնպաստի երկրում կայունության հաստատմանը»: Բանաձևում ասվում է, որ յուրաքանչյուր իրադարձություն, որ առիթ կստեղծի Աֆղանստանից ԱՄՆ-ի զորուժի դուրս բերման համար, կնպաստի այդ երկրում խաղաղության հաստատմանը: Երկրորդ հերթին, պետք է ուշադիր լինել, թե ինչ նպատակներ է հետապնդում ԱՄՆ-ը՝ համաձայնագրի ստորագրմամբ:
Իրանի ԱԳ նախարարությունը հավելել է, որ ԱՄՆ-ի քայլերն առաջին հերթին իրականացվում են նրա համար, որ լեգիտիմացվի այդ երկրի ուժերի ներկայությունն Աֆղանստանում և Վաշինգտոնն իրեն իրավաբանական իրավունք վերապահի ստորագրել Աֆղանստանի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր և որոշում կայացնել այդ երկրի ապագայի վերաբերյալ:
Նախարարության հայտարարության մեջ ասված է. «ՄԱԿ-ն ունի համապատասխան ներուժ՝ միջաֆղանական բանակցություններ կազմակերպելու և բանակցությունների արդյուքնում ձեռք բերված պայմանագրերի իրացման վրա վերահսկողություն աահմանելու համար: Հենց այս առումով, Իրանի իսլամական հանրապետությունը, հարգելով Աֆղանստանի տարածքային ինքիշխանության իրավունքը, հույս ունի, որ այդ երկրում իշխանությունը կվարեն ուժեր, որոնք բարեկամական հարաբերություններ կունենան հաևանների հետ և կպայքարեն ահաբեկիչների դեմ»:
Միջին Արևելքն արդեն ավելի քան մեկ տասնամյակ, դարձել է Միացյալ Նահանգների միջամտությունների ասպարեզը: Միացյալ Նահանգները, տարածաշրանի մասնատման իր ծրագրերով ու Ալ Ղաիդայի և ԻԼԻՊ-ի նման ահաբեկչական խմբերի ձևավորմամբ, փորձել է տարածաշրջանում քաղաքական ու անվտանգության հավասարությունները փոխել և իր հեգեմոնիան պարտադրել տարածաշրջանի երկրներին: Դրա վառ դրսևորումն Աֆղանստանում ԱՄՆ-ի 18-ամյա ներկայությունն է, ինչի արդյունքում, միայն աճել է ահաբեկչությունն ու բազմապատկվել թմրանյութի արտադրությունը:
Իրանի ԱԳ նախարարությունը համոզված է, որ արտասամանյան ուժերի ներկայությունն Աֆղանստանում, նպաստում է միայն այդ երկրում անապահովության հաստատմանը: Թեհրանը ողջունում է յուրքանչյուր քայլ, որը կնպաստի, որպեսզի օտար ուժերը դուրս գան Աֆղանստանից: Իրանը չի կարող առկա գործընթացի վերաբերյալ անտարբեր լինել, քանի որ տարածաշրջանի անվտանգությունն իր համար այնքան կրաևոր է, որքան սեփական անվտանգությունը:
Ուստի Իրանն առաջարկում է Աֆղնաստանի բոլոր ուժերի ու ժողովրդի մասնակցությամբ, իրականացնել մի գործընթաց որի արդյունքում, երկրում կհաստատվի խաղաղություն:
Աֆղանական հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում, ԻԻՀ ԱԳՆ Զարիֆն այդ կապակցությամբ ասել է. «Օտար ուժերի միջամտությունն Աֆղանստանի բանակցություններում, անընդունելի է Իրանի համար: Փորձը ցույց է տվել, որ Միացյալ Նահանգները վստահելի կողմ չի կարող լինել Ադղանստանում խաղաղության հաստատման համար և քանի դեռ ամերիկյան զորուժը ներկա է տարածաշրջանում, այնտեղ խաղաղություն, կայնություն ու անվտանգություն չի կարող հաստատվել»: