Սիրիա.«Միջազգային քննիչ հանձնախումբը խեղաթյուրում է իրողությունները»
https://parstoday.ir/hy/news/west_asia-i118033-Սիրիա._Միջազգային_քննիչ_հանձնախումբը_խեղաթյուրում_է_իրողությունները
Ժնևում տեղակայված ՄԱԿ-ի գրասենյակում Սիրիայի մշտական ներկայացուցիչը դատապարտել է Սիրիայի մասին միջազգային քննիչ հանձնաժողովի գործունեությունը:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Մարտ 10, 2020 07:50 Asia/Tehran
  • Սիրիա.«Միջազգային քննիչ հանձնախումբը խեղաթյուրում է իրողությունները»

Ժնևում տեղակայված ՄԱԿ-ի գրասենյակում Սիրիայի մշտական ներկայացուցիչը դատապարտել է Սիրիայի մասին միջազգային քննիչ հանձնաժողովի գործունեությունը:

Երկուշաբթի երեկոյան, նշելով, որ Սիրիայի մասին միջազգային քննիչ հանձնաժողովը սխալ մոտեցում դրսևորելով, խեղաթյուրում է իրողությունները, Հեսամեդդին Ալան հայտարարել է, որ Սիրիայի որոշ շրջաններում ԱՄՆ-ի և Թուրքիայի ոտնձգությունը և նրանց կողմից ապօրինի բռնազավթումն անտեսվում է:

Ժնևում տեղակայված ՄԱԿ-ի գրասենյակում Սիրիայի մշտական ներկայացուցիչն ասել է.«Այս հանձնաժողովը նաև անտեսում է ԱՄՆ-ի կողմից իրականացվող Սիրիայի տնտեսական ու նավթային ռեսուրսների թալանը և ահաբեկչական կազմակերպությունների ներկայության վտանգը»:

Սիրիայի մասին միջազգային քննիչ հանձնաժողովը կյանքի է կոչվել 2012թ. սեպտեմբերին: