Մարտ 18, 2020 10:53 Asia/Tehran
  • Սիրիայի հյուսիսում բախումեներ են տեղի ունեցել ռուսական ու ամերիկյան ուժերի միջև

Սիրիական ուժերը հայտնել են այդ երկրի հյուսիսում ռուսական ու ամերիկյան ուժերի միջև բախումների մասին:

Սպուտնիկ գործակալությունը, հղում անելով Սիրիայի մարդու իրավունքների դիտորդ խմբին հաղորդել է, որ Բախումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ աերիկացիներն արգելել են ռուսական բանակայաիններին տեղափոխոսղ մեքենային երթևեկել Հալեպի Հալաքա մայրուղով:

Ավելի վաղ, ամերիկացիները ռուսներին թույյ չէին տվել երթևեկել M4 միջազգային ճանապարհով դեպի  Թել Թամար, ինչի հետևանքով նույնպես կողմերի միջև տեղի էին ունեցել բախումներ:

Միևնույն ժամանակ, սիրիական աղբյուրները հայտնել են, որ Ալ Նուսրայի ահաբեկիչները կասկածելի տեղաշարժեր են իրականացնում Լազիֆիեյից Հալեպ տանող ճանապարհով:

Մեկ այլ լուրի համաձայն, Թուրքիայի բանակը, չնայած Հալեպում ու Իդլիբում հրադադարի հաստատմանը, Հալեպ նահանգի արևմտյան շրջանում տեղակայել է  մեծ թվով զենք ու զինտեխնիկա:

Պիտակ