Բաղդասարով. Էրդողանը վերադառնալու է Սիրիայում իր ազդեցության մեծացման ռազմավարությանը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i118575-Բաղդասարով._Էրդողանը_վերադառնալու_է_Սիրիայում_իր_ազդեցության_մեծացման_ռազմավարությանը
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի հրահանգով մեկնել է Սիրիա և հանդիպել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 24, 2020 15:40 Asia/Tehran
  • Բաղդասարով. Էրդողանը վերադառնալու է Սիրիայում իր ազդեցության մեծացման ռազմավարությանը

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի հրահանգով մեկնել է Սիրիա և հանդիպել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ:

Փորձագետ Սեմյոն Բաղդասարովը նշել է, որ Սիրիայում ամենամեծ հաջողությունները գրանցել է հենց ռուսական բանակն ու այդ բանակը վայելում է Սիրիայում մեծ հեղինակություն:

Ըստ նրա, Թուրքիայում և Սիրիայում կորոնավիրուս է և այդ պատճառով ռազմական գործողություններն Իդլիբում դանդաղել են, սակայն երբ համաճարակն անցնի Էրդողանը վերադառնալու է Սիրիայում իր ազդեցության մեծացման ռազմավարությանը:

Նա նշել է, որ Սիրիա Շոյգուի այցի ընթացքում կողմերը կքննարկեն օպերատիվ իրավիճակը և դա հնարավորություն կտա նախապատրաստվել նոր էսկալացիային Իդլիբում:

Verelq.am