Իրաքի Հեզբոլլահը զգուշացրել է ԱՄՆ-ին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i118817-Իրաքի_Հեզբոլլահը_զգուշացրել_է_ԱՄՆ_ին
Իրաքի Հեզբոլլահը զգուշացրել է ԱՄՆ-ին այդ երկրում ռազմական ներկայության շարունակման կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 31, 2020 07:48 Asia/Tehran
  • Իրաքի Հեզբոլլահը զգուշացրել է ԱՄՆ-ին

Իրաքի Հեզբոլլահը զգուշացրել է ԱՄՆ-ին այդ երկրում ռազմական ներկայության շարունակման կապակցությամբ:

Երկուշաբթի երեկոյան, Իրաքում Հեզբոլլահի գումարտակների խոսնակ Մոհամմեդ Յահյան ասել է. «Իրաքում ամերիկացիների տեղաշարժերը պատահական չեն: Նրանք նպատակ ունեն ամրապնդել իրենց ներկայությունն ու մեծացնել զորայինների թիվը»:

Իրաքի Հեզբոլլահի խոսնակն ընդգծել է, որ Դիմադրության խմբավորումները, հատկապես Հեզբոլլահի գումարտակները, կարող են դիմակայել ամերիկացի զորայիններին և տեղյակ են Իրաքում և այդ երկրից դուրս  Դիմադրության խմբավորումների դեմ հարձակվելու ԱՄՆ-ի ծրագրերի մասին:

Ի դեպ, Ֆրանս-Պրեսը երկուշաբթի երեկոյան հաղորդել է, որ ԱՄՆ-ը Իրաքի Արբիլի և Այն Ալ-Ասադի զորակայանում Patriot հրթիռային համակարգեր է տեղակայել: