Իրաքի Հեզբոլլահը զգուշացրել է ԱՄՆ-ին
Իրաքի Հեզբոլլահը զգուշացրել է ԱՄՆ-ին այդ երկրում ռազմական ներկայության շարունակման կապակցությամբ:
Երկուշաբթի երեկոյան, Իրաքում Հեզբոլլահի գումարտակների խոսնակ Մոհամմեդ Յահյան ասել է. «Իրաքում ամերիկացիների տեղաշարժերը պատահական չեն: Նրանք նպատակ ունեն ամրապնդել իրենց ներկայությունն ու մեծացնել զորայինների թիվը»:
Իրաքի Հեզբոլլահի խոսնակն ընդգծել է, որ Դիմադրության խմբավորումները, հատկապես Հեզբոլլահի գումարտակները, կարող են դիմակայել ամերիկացի զորայիններին և տեղյակ են Իրաքում և այդ երկրից դուրս Դիմադրության խմբավորումների դեմ հարձակվելու ԱՄՆ-ի ծրագրերի մասին:
Ի դեպ, Ֆրանս-Պրեսը երկուշաբթի երեկոյան հաղորդել է, որ ԱՄՆ-ը Իրաքի Արբիլի և Այն Ալ-Ասադի զորակայանում Patriot հրթիռային համակարգեր է տեղակայել: