Սիրիան արձագանքել է Քիմիական զենքի արգելման կազմակերպության զեկույցին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i119177-Սիրիան_արձագանքել_է_Քիմիական_զենքի_արգելման_կազմակերպության_զեկույցին
Սիրիայի ԱԳ նախարարությունը հերքել է Դամասկոսի կողմից թունավոր նյութեր օգտագործվելու վերաբերյալ Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) զեկույցը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 09, 2020 14:46 Asia/Tehran
  • Սիրիան արձագանքել է  Քիմիական զենքի արգելման կազմակերպության զեկույցին

Սիրիայի ԱԳ նախարարությունը հերքել է Դամասկոսի կողմից թունավոր նյութեր օգտագործվելու վերաբերյալ Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) զեկույցը։

Սիրիայի ԱԳ նախարարությունը հրապարակել է հաղորդագրություն, որում հայտարարել է, որ 2017 թվականին Լթամենա շրջանում թունավոր նյութեր օգտագործելու վերաբերյալ Քիմիական զենքի արգելման կազմակերպության զեկույցը հիմնված է  «Ալ-Նուսրա ճակատ» ահաբեկչական խմբավորման և «սպիտակ սաղարտավորների» կեղծ տեղեկությունների վրա։ Զեկույցը ներակայցվել է Սիրիայի կառավարությանը մեղադրելու  և որոշ արևմտյան երկրներում ԱՄՆ-ի նպատակներն իրագործելու համար։

Սիրիայի ԱԳ նախարարությունն այդ զեկույցը համարել է ևս մեկ խայտառակություն Քիմիական զենքի արգելման կազմակերպության համար, ընդգծելով՝ «Սիրիան խստորեն դատապարտում է ՔԶԱԿ-ի զեկույցը և հայտարարում, որ երբեք ոչ մի տարածքում թունավոր գազեր չի օգտագործել»։