Իրաքում ԻԻՀ դեսպան. «Իրանը կարևորում է Իրաքի միասնականությունն ու տարածքային ամբողջականությունը»
Բաղդադում ԻԻՀ դեսպանը շնորհավորել է Մուստաֆա Ալ-Քազեմիին՝ Իրաքի վարչապետ նշանակվելու կապակցությամբ, ասել է.«Իրանը կարևորում է Իրաքի միասնականությունն ու տարածքային ամբողջականությունը»:
ԻՌՆԱ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Բաղդադում Իրանի դեսպան Իրաջ Մասջեդին նշել է, որ Իրաքի շիաների մեծ խմբակցությունը վարչապետի պաշտոնի համար Բարհամ Սալեհին է ներկայացրել Մուստաֆա Ալ-Քազեմիի թեկնածությունը:
Նշելով, որ Իրաքում Իրանի դեսպանությունը որոշակի կուսակցության, խմբավորման կամ շարժման կողմնակից չէ, Մասջեդին ասել է.«Իրանի քաղաքական ռազմավարությունը հիմնված է Իրաքի հասարակական, համակարգի, կառավարության ու պաշտոնատարների իրավունքները հարգելու վրա»:
Հինգշաբթի օրը, Իրաքի նախագահ Բարհամ Սալեհը Մուստաֆա Աբդոլլաթիֆ Ալ-Քազեմիին հանձնարարել է կառավարություն կազմել: