Քերքուկում գտնվող ԻԼԻՊ-ի հենակետերում ամերիկյան զենքեր են հայտնաբերվել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i119457-Քերքուկում_գտնվող_ԻԼԻՊ_ի_հենակետերում_ամերիկյան_զենքեր_են_հայտնաբերվել
Իրաքի Ալ-Հաշդ ալ-Շաբիի հրամանատարներից՝ Ալի Ալ-Հոսեյնին տեղեկացրել է, որ Իրաքի Քերքուկ նահանգում գտնվող ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման հենակետերում ամերիկյան զենքեր են հայտնաբերվել։ Այս մասին հաղորդում է Թասնիմ լրատվական գործակալությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 16, 2020 14:25 Asia/Tehran
  • Քերքուկում գտնվող  ԻԼԻՊ-ի հենակետերում ամերիկյան զենքեր են հայտնաբերվել

Իրաքի Ալ-Հաշդ ալ-Շաբիի հրամանատարներից՝ Ալի Ալ-Հոսեյնին տեղեկացրել է, որ Իրաքի Քերքուկ նահանգում գտնվող ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման հենակետերում ամերիկյան զենքեր են հայտնաբերվել։ Այս մասին հաղորդում է Թասնիմ լրատվական գործակալությունը։

Հինգշաբթի օրը, նշելով, որ ԱՄՆ բանակը շարունակում է աջակցել  ու զինել  Իրաքում գտնվող ահաբեկիչներին, Իրաքի Ալ-Հաշդ ալ-Շաբիի հրամանատարներից Ալի Ալ-Հոսեյնին հավելել է․ «Այս զենքերը բացահայտում են ահաբեկչական խմբավորումների հետ ԱՄՆ-ի պահպանած կապերը և նրանց ցուցաբերած աջակցությունը։ ԱՄՆ-ն նպատակ ունի խաթարել տարածաշրջանի կայունությունը»։