Սաուդյան Արաբիան աշխարհի զենքի ամենախոշոր գնորդներից է
https://parstoday.ir/hy/news/west_asia-i120556-Սաուդյան_Արաբիան_աշխարհի_զենքի_ամենախոշոր_գնորդներից_է
ԶԼՄ-ների հաղորդման համաձայն, Սաուդյան Արաբիան շարունակում է մնալ աշխարհում զենքի ամենախոշոր գնորդներից մեկը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 16, 2020 03:54 Asia/Tehran
  • Սաուդյան Արաբիան աշխարհի զենքի ամենախոշոր գնորդներից է

ԶԼՄ-ների հաղորդման համաձայն, Սաուդյան Արաբիան շարունակում է մնալ աշխարհում զենքի ամենախոշոր գնորդներից մեկը:

Ուրբաթ օրը, Al-Khalij Online կայքը գրել է, որ 2015-2019թթ Սաուդյան Արաբիան գնել է աշխարհում վաճառված զենքի 12 տոկոսը և հանդիսանում է զենքի ամենախոշոր ներկրողներից մեկը:

Այս հաղորդման համաձայն, Սաուդյան Արաբիան իր  ներքին արտադրության 8 տոկոսը հատկացնում է ռազմական արդյունաբերությանը: Բացի այդ, ԱՄՆ-ի զենքի արտահանման մեկ հինգերորդը բաժին է ընկնում Ռիադին:

Al-Khalij Online- ը հավելում է, որ Սաուդյան Արաբիան 2015 թվականից մինչև 2019 թվականը Մեծ Բրիտանիայի հետ կնքել է 15 միլիարդ ֆունտ (19 միլիարդ դոլար) զենքի գնման պայմանագրեր:

Կայքը հավելում է, որ բացի Միացյալ Նահանգներից և Մեծ Բրիտանիայից, սաուդյան ռեժիմը զենքի գնման պայմանագրեր է կնքել Կանադայի, Գերմանիայի և Ռուսաստանի հետ: