Սիրիայի Դեյր էլ-Զորում տեղի է ունեցել հակաամերիկյան բողոքի ցույց
Սիրիրայի Դեյր Էլ-Զորի բնակիչները բողոքի մեծ ցույց են կազմակերպել՝ այդ երկրի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների դեմ: Ցուցարարները հայտարարել են, որ ոչ մի ճնշման դեպքում չեն հրաժարվի պաշտպանել իրենց հայրենիքը:
Հունիսի 21-ին, Սանա լրատվական գործակալությունը հաղորդել է, որ ցույցի մասնակիցները կրել են Սիրիայի դրոշը և պաստառներ, որոնց վրա եղել են տնտեսական ահաբեկչությունը դատապարտող գրություններ: Նրանք հայտարարել են, որ շարունակելու էն ագրեսորների նպատմամբ դիմադրությունը:
Դեյր Էլ Զոր նահանգի կտակների հարցերով կազմակերպության ղեկավար Մուխթար Ալազի Ալնաղշբանդին հայտարարել է. «Կեսարի օրենքն առընչություն չունի մարդու և միջազգային իրավունքի հետ և նոր օղակ է Սիրիայի ու սիրիացիների դեմ դավադրության շղթայում»:
Դեյր Էլ-Զորի գյուղատնտեսների միության նախագահը նույնպես հայտարարել է, որ ներքին հնարավորություններով փորձ է արվում զարգացնել գյուղատնտեսական արտադրությունը՝ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցներին դիմակայելու նպատակով:
Սիրիայի մի շարք քաղաքներում, վերջին օրերին տեղի են ունենում հակաամերիկյան բողոքի ցույցեր: