Սիոնիստական հեռուստաալիք. «Մոտ ժամանակներս Արաբիայի և Իսրայելի միջև համաձայնագիր կկնքվի»
Իսրայելի 13-րդ հեռուստաալիքը հաղորդել է, որ մոտ ապագայում կվերսկսվեն Սիոնիստական ռեժիմի հետ Սաուդյան Արաբիայի կառավարության դիվանագիտական հարաբերությունները:
Կիրակի օրը, հղում անելով Պարսիցծոցյան արաբական երկրների քաղաքական աղբյուրներին, Իսրայելի 13-րդ հեռուստաալիքը հավաստիացրել է, որ Թել Ավիվի և Ռիադի միջև համաձայնագիրը ստորագրվելու է նախքան Բահրեյնի և Օմանի հետ Արաբիայի հարաբերությունների կարգավորումը:
Ըստ հեռուստաալիքի, այն դեպքում, երբ Սաուդյան ռեժիմը լռում է ԱՄԷ-ի և Իսրայելի միջև վերջերս ձեռք բերված պայմանավորվածության վերաբերյալ, պատրաստվում է մոտ ապագայում համաձայնագիր կնքել Իսրայելի հետ:
Ըստ հաղորդման, Իսրայելական պատվիրակությունն այսօր կմեկնի Արաբական Միացյալ Էմիրություններ՝ այս երկրի պաշտոնատար անձանց հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ մանրամասները քննարկելու նպատակով:
ԱՄԷ-ի և Սիոնիստական ռեժիմի միջև հարաբերությունների նորմալացումը հեշտացնելու ուղղությամբ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ջանքերից հետո,անցած հինգշաբթի օրը, երկու կողմերը համաձայնության են եկել դիվանագիտական հարաբերությունների լիարժեք կարգավորման վերաբերյալ:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio