Ֆեյսալ ալ-Մեղդադ. ԱՄՆ-ը պետք է դուրս գա Սիրիայից
Սիրիայի փոխարտգործնախարարը ահաբեկիչներին որակել է որպես ԱՄՆ-ի էժան գործիքներ Արևմտյան Ասիայի տարածաշրջանում և ընդգծել ամերիկացի ահաբեկիչների դուրսբերումը Սիրիայից:
Հինգշաբթի օրը Ֆեյսալ ալ-Մեղդադը սիրիական Ալ-Վաթան թերթին տված հարցազրույցում, անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից Սիրիայի ժողովրդի դեմ ուղղված իրենց ագրեսիվ ռազմական և քաղաքական քայլերին, ասել է. «ԱՄՆ-ը շարունակում է ագրեսիվ քաղաքականություն վարել Սիրիայի ժողովրդի դեմ, իսկ ԱՄՆ-ն դա անում է ահաբեկիչների օգնությամբ»:
Սիրիայի փոխարտգործնախարարը հայտարարել է, որ Սիրիան միավորված երկիր է և կարող է հակազդել ԱՄՆ դավադրություններին, որոնք ուղղված են ծառայել Սիոնիստական ռեժիմին, ահաբեկիչներին և մարդասպաններին:
Ֆեյսալ ալ-Մուղադդասը հավելել է, որ ամերիկացիները պետք է առանց որևե պայմանների և անհապաղ լքեն Սիրիան, իսկ Սիրիայի ժողովուրդը պետք է շարունակի իր ազգային ջանքերով երկիրն ուժեղացնելու և կայունացնելու ուղղությամբ:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian