Նեթանյահուի դեմ անցակցված ցույցերի ընթացքում տասնյակ իսրայելցիներ են ձերբակալվել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i126361-Նեթանյահուի_դեմ_անցակցված_ցույցերի_ընթացքում_տասնյակ_իսրայելցիներ_են_ձերբակալվել
Սիոնիստական ռեժիմի զորայինները ճնշելով բռնագրավված տարածքների տարբեր շրջաններում այդ ռեժիմի վարչապետի դեմ անցկացվող ցույցերը, ձերբակալել են տասնյակ բողոքարարների:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 04, 2020 13:05 Asia/Tehran
  • Նեթանյահուի դեմ անցակցված ցույցերի ընթացքում տասնյակ իսրայելցիներ են ձերբակալվել

Սիոնիստական ռեժիմի զորայինները ճնշելով բռնագրավված տարածքների տարբեր շրջաններում այդ ռեժիմի վարչապետի դեմ անցկացվող ցույցերը, ձերբակալել են տասնյակ բողոքարարների:

Հազարավոր իսրայելցիներ շաբաթ երեկոյան լայնամասշտաբ ցույցեր են անցկացրել օկուպացված տարածքների տարբեր շրջաններում: Նրանք բողոքել են Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուի վարած քաղաքականությունների դեմ:

Այդ ցույցերի ընթացքում բախումներ են տեղի ունեցել Սիոնիստական ռեժիմի ոստիկանության ուժերի և բողոքարարների միջև: Ձերբակալվել են 38 ցուցարարներ:

Նեթանյահուի դեմ ցույցերն ընթանում են այն դեպքում, երբ Սիոնիստական ռեժիմի խորհրդարանն անցած շաբաթ վավերացրեց Նեթանյահուի դեմ բողոքի ակցիաները սահմանափակելու  ռեժիմի կառավարության նախագիծը,ինչը զայրացրել է օկուպացված տարածքների բնակիչներին: 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio