Բռնագրավված Երուսաղեմում ճնշում են Նեթանյահուի ընդդիմադիրներին
Դեկտեմբեր 07, 2020 15:08 Asia/Tehran
Իսրայելի ռեժիմի զորայինները բռնագրավված Երուսաղեմում ճնշում են Նեթանյահուի ընդդիմադիրներին: Նրանք ձերբակալել են տասնյակ ցուցարարների:
Ալ-Ալամ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, հազարավոր իսրայելցիներ Նեթանյահուի նստավայրի դիմաց բողոքի ցույց են անցկացրել: Ցուցարարներից մեկը վրաերթի է ենթարկվել և սպանվել:
Բռնագրավված Երուսաղեմի արևմտյան հատվածում բախումներ են տեղի ունեցել իսրայելցի ցուցարարների ու ոստիկանության միջև:
Սիոնիստ բանակայինները ձերբակալել են 20 ցուցարարների հանրային կարգը խափանելու մեղադրանքով:
Ցույցերը նախաձեռնողները հայտարարել են, որ բողոքի ակցիան խաղաղ է եղել և ոստիկանությունն է բախում հրահրել: