Ամերիկյան ուժերը շարունակում են գողանալ սիրիական նավթը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i129651-Ամերիկյան_ուժերը_շարունակում_են_գողանալ_սիրիական_նավթը
Ամերիկյան ուժերը հերթական անգամ Սիրիայի նավթահորերից տասնյակ գողացված նավթային տանկերներ են տեղափոխել Իրաք:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Դեկտեմբեր 13, 2020 16:08 Asia/Tehran
  • Ամերիկյան ուժերը շարունակում են գողանալ սիրիական նավթը

Ամերիկյան ուժերը հերթական անգամ Սիրիայի նավթահորերից տասնյակ գողացված նավթային տանկերներ են տեղափոխել Իրաք:

Սիրիայի պաշտոնական լրատվական գործակալությունը հաղորդել է, որ 85 ավտոմեքենաներից ու նավթային տանկերներից բաղկացած ամերիկյան ավտոշարասյունը  երեկ գիշեր Ալ-Թանֆ շրջանի մոտ գտնվող Ալ-Վալիդ անօրինական անցուղուց անցնելով մտել է Իրաքի Ալ-Անբար նահանգ: Ավտոշարասյանը ուղեկցում էր 16 զրահամեքենա:

2020 թվականի հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին ևս ամերիկացի զորայինները երկու փուլում  սիրիական մաքսանենգ նավթով բեռնված 107 մեքենաներ  Համզե Բեյկ սահմանային անցակետով դուրս են բերել Սիրիայից և տեղափոխել Իրաք: Վերջին տարիներին և ամիսներին գրանցվել են  տասնյակ նման դեպքեր:

ԱՄՆ-ի ու Թուրքիայի հետ կապված ահաբեկչական  խմբերի անդամներն  անօրինական կերպով ներկա են Սիրիայի հյուսիսում և հյուսիս-արևելքում, և բացի երկրի նավթային ռեսուրսները թալանելուց, նրանք գործողություններ են ձեռնարկում տարածաշրջանում Սիրիայի բնակիչների և զորքերի դեմ: