Սաուդյան Արաբիայի Ջեդդա նավահանգստում պայթյուն է տեղի ունեցել տանկերի վրա
https://parstoday.ir/hy/news/west_asia-i129678-Սաուդյան_Արաբիայի_Ջեդդա_նավահանգստում_պայթյուն_է_տեղի_ունեցել_տանկերի_վրա
Բրիտանական ծովային առևտրի կենտրոնը երկուշաբթի օրը տեղեկացրել է, որ Կարմիր ծովի ափին գտնվող Ջեդդա նավահանգստում նավթատար նավ է պայթել՝ բախվելով օտար օբյեկտի հետ:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Դեկտեմբեր 14, 2020 06:49 Asia/Tehran

Բրիտանական ծովային առևտրի կենտրոնը երկուշաբթի օրը տեղեկացրել է, որ Կարմիր ծովի ափին գտնվող Ջեդդա նավահանգստում նավթատար նավ է պայթել՝ բախվելով օտար օբյեկտի հետ:

Բրիտանական BW տրանսպորտային ընկերությունը հայտարարել է. «Սինգապուրի դրոշի ներքո լողացող նավի անձնակազմի 22 անդամները փրկվել են, և ոչ ոք չի տուժել»: Որոշ այլ աղբյուրների համաձայն, նավի վրա եղել է Սաուդյան Արաբիայի դրոշը:

Նախազգուշացվել է նավից  նավթի արտահոսքի հավանականության մասին:

Սաուդյան Արաբիայի պաշտոնյաները դեռևս դեռ չեն մեկնաբանել միջադեպը կամ արձագանքել Մեհմին նավթի առևտրի  և բաշխման կենտրոնում տեղի ունեցած պայթյունին: