Սաուդյան Արաբիան աշխարհում ամենախոշոր զենք ներմուծողն է, ԱՄՆ-ն՝ արտադրողը
Ստոկհոլմի խաղաղության հետազոտությունների միջազգային ինստիտուտի զեկույցի համաձայն, վերջին հինգ տարիների ընթացքոմ, աշխարհում զենքի գնումների ավելի քան մեկ երրորդն իրականացվել է ԱՄՆ-ի կողմից, իսկ այդ երկրի վաճառած զենքի կեսն արտահանվել է Արևմտյան Ասիա:
Ինստիտուտը հայտարարել է, որ 2011-2015թթ. ԱՄՆ-ի զենքի արտահանման ծավալներն աճլ են 15 տոկոսով:
Ըստ այս զեկույցի, զենքի արտահանման ոլորտի երեք ամենախոշոր երկրները՝ ԱՄՆ-ն, Ֆրանսիան ու Գերմանիան, ավելացրել են զենքի արտահանման ծավալները:
Սաուդյան Արաբիան, որը համարվում է աշխարհում զենք ներմուծող ամենախոշոր երկիրը, զենքի գնման ծավալները մեծացրել է 61, իսկ Կատարը՝ 361 տոկոսով:
ԱՄԷ-ն նույնպես վերջերս ԱՄՆ-ի հետ 23 միլիարդ դոլարի զենքի գնման պայմանագիր է կքնել, որի համաձայն ձեռք են բերվելու 50 F-35 կործանիչներ ու 18 հարձակողական ԱԹՍ: