Նաֆթալի Բենեթ. Ես շարունակելու եմ ավանաշինության քաղաքականությունը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i142484-Նաֆթալի_Բենեթ._Ես_շարունակելու_եմ_ավանաշինության_քաղաքականությունը
«Եմինա» կուսակցության ղեկավար և Սիոնիստական ​​ռեժիմի հավանական վարչապետը հայտարարել է, որ չնայած ընդդիմությանն ինքը չի դադարեցնելու Պաղեստինի տարածքներում սիոնիստական ավանների կառուցման աշխատանքը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 04, 2021 13:37 Asia/Tehran
  • Նաֆթալի Բենեթ. Ես շարունակելու եմ ավանաշինության քաղաքականությունը

«Եմինա» կուսակցության ղեկավար և Սիոնիստական ​​ռեժիմի հավանական վարչապետը հայտարարել է, որ չնայած ընդդիմությանն ինքը չի դադարեցնելու Պաղեստինի տարածքներում սիոնիստական ավանների կառուցման աշխատանքը:

Հինգշաբթի օրը կայացած հեռուստատեսային հարցազրույցում, Նաֆթալի Բենեթն ասել է.«Չնայած հնարավոր է, որ իմ կառավարության վրա ճնշում գործադրվի՝ ավանաշինությունը դադարեցնելու համար, սակայն ես երբեք չեմ դադարեցնի աշխատանքները»:

Բենեթը նշել է, որ իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը դեռ երկար  կշարունակվի,  և անհրաժեշտության դեպքում, ինքը  ռազմական գործողություններ կսկսի Գազայի կամ Լիբանանի դեմ:

Անդրադառնալով ԱՄՆ-ի հետ կնքված  Իրանի միջուկային համաձայնագրի վերաբերյալ իր դիրքորոշմանն ասել է.«Իսրայելի անվտանգությունն ավելի կարևոր է, քան ցանկացած այլ բան, այնուամենայնիվ, ԱՄՆ-ի, այդ թվում ՝  նախագահ Ջո Բայդենի հետ համագործակցությունը  մեր կարևոր ռազմավարությունն է»: