Լիբանանի Հեզբոլլահ.Եթե Սիոնիստները պատերազմ սանձազերծեն , նրանք դժոխքը կտեսնեն
Լիբանանի Հեզբոլլահի կենտրոնական խորհրդի անդամն ընդգծել է, որ եթե Սիոնիստները պատերազմ սանձազերծեն, նրանք կտեսնեն դժոխքի կրակը:
Լիբանանի Հեզբոլլահի կենտրոնական խորհրդի անդամ Հասան Ալ-Բաղդադին ասել է.«Հեզբոլլահը լսում է Լիբանանում Իսրայելական թշնամու հրամանատարների «խիզախության» մասին սին հայտարարությունները, բայց նրանք պետք է նվազեցնեն իրենց հպարտությունը և իմանան, որ այլևս չպետք է սխալ թույլ տան իրենց հաշվարկներում»:
Ալ-Բաղդադին հավելել է.«Իսրայելցի հրամանատարները դաս չեն քաղում և չեն ընկալում իրական քաղաքականությունը,քանի որ նրանց թշնամական և հանցավոր բնույթը մեծ հույսեր է ներշնչում ռեժիմի անկման հետ կապված:
Մայիսի 10-ին Սիոնիստական ռեժիմը պատերազմ սկսեց Հորդանան գետի Արևմտյան ափի և Գազայի հատվածի ժողովրդի դեմ:Այդ ագրեսիային դիմակայելու համար, Պաղեստինի Դիմադրության ուժերը օգտագործեցին արդիական զենքեր, ինչն անակնկալի բերեց սիոնիստներին և ի վերջո հանգեցրեց օկուպանտ ռեժիմի նվաստացուցիչ պարտությանը: