Նեթանյահուն հրաժարվում է հանձնել վարչապետական նստավայրը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i143438-Նեթանյահուն_հրաժարվում_է_հանձնել_վարչապետական_նստավայրը
Սիոնիստական ԶԼՄ-ները հայտարարել են, որ Բենիամին Նեթանյահուն դեռևս շարունակում է մնալ վարչապետի նստավայրում ու հրաժարվում է այն հանձնել նոր վարչապետին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 17, 2021 07:48 Asia/Tehran
  • Նեթանյահուն հրաժարվում է հանձնել վարչապետական նստավայրը

Սիոնիստական ԶԼՄ-ները հայտարարել են, որ Բենիամին Նեթանյահուն դեռևս շարունակում է մնալ վարչապետի նստավայրում ու հրաժարվում է այն հանձնել նոր վարչապետին:

Վերջին օրերի ընթացքում Սիոնիստական ԶԼՄ-ները հայտնել են, որ Նեթանյահուն հրաժարվում է լքել վարչապետի նստավայրն ու հանձնել նոր վարչապետ Նաֆթալի Բենեթին:

Սիոնիստական ԶԼՄ-ների հաղորդմամբ, մի խումբ պատգամավորներ ու Նեթանյահուի ընդդիմադիր մի խմբակցություն այս ռեժիմի կառավարությանն ու գերագույն ատյանին կոչ են արել Նեթանյահուից պահանջել հնարավորինս արագ լքել վարչապետի նստավայրը:

Երեկ Նեթանյահուն վարչապետի պաշտոնական նստավայրում հանդիպել է Սիոնիստական ռեժիմում ԱՄՆ-ի նախկին դեսպան Նիքի Հեյլիի հետ:

Կիրակի օրը Սիոնիստական ռեժիմի Քնեսետը վստահության քվե  տվեց Յաիր Լափիդի ու Նաֆթալի Բենեթի գլխավորությամբ նոր կառավարությանը, վերջ դնելով Նեթանյահուի 12-ամյա վարչապետությանը: