Սիոնիստական ռեժիմի նոր կաբինետը ընդունել է ավանաշինության առաջին նախագիծը
Սիոնիստական ռեժիմի կոալիցիոն կաբինետը ընդունել է 31 շինարարական նախագիծ՝ Հորդանան գետի արևմտյան ափին սիոնիստներով բնակեցնելու ավաններում իրագործելու համար:
Սպուտնիկ լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ սա սիոնիստաբնակ նոր ավանների կառուցման առաջին նախագիծն է, որ Սիոնիստական ռեժիմի նոր վարչապետ Նավթալի Բենեթի կոալիցիոն կաբինետն ընդունել է իշխանության գալուց հետո:
Սիոնիստական ռեժիմի «Քան» հեռուստաալիքը հայտարարել է.«Ընդունված նախագծերի թվում է Ղոդսի արևելքում գտնվող ավանում մասնավոր դպրոցի և առևտրային համալիրի, իսկ Նաբլոսի հարավում գտնվող բնակելի շենքերի կառուցումը»:
Միավորված ազգերի կազմակերպությունը և աշխարհի շատ երկրներ անօրինական են համարում Սիոնիստական ռեժիմի ավանները, և ըստ Ժնևյան կոնվենցիայի, բռնազավթված տարածքներում բռնազավթողի կողմից ցանկացած շինարարություն արգելվում է: