Հրդեհ Իսրայելի Բենգուրիոն օդանավակայանի մերձակայքում
Սիոնիստական լրատվամիջոցները հայտնում են Իսրայելի Բենգուրիոն օդանավակայանի մոտակայքում բռնկված հրդեհի մասին:
Սիոնիստական Jerusalem Post թերթը հաղորդում է, որ հրդեհը բռնկվել է հինգշաբթի երեկոյան Բենգուրիոն օդանավակայանի մերձկայքում: Սա երկրորդ խոշոր հրդեհն է, որ բռնկվել է Թել Ավիվից 15 կմ հեռավորության վրաԲանի Ատրատի տարածքում:
Իսրայելի հրշեջ վարչությունից հայտնել են, որ հրդեհն այնքան խոշոր է, որ օդանավակայանի մերձակա տարածքների տները նույնպես վտանգի տակ են: Հրդեհաշիջման աշխատանքներին ամսնակցում է չորս մարտական հաշվարկ:
Սիոնիստական ԶԼՄ-ները ,անրամասներ չեն հաղորդել հրդեհի պատճառի մասին:
Բանգորիոն օդանավակայանը Սիոնիստական ռեժիմի ամենամեծ միջազգային օդանավակայանն է:
Հայֆայի ափերի մոտ բնական գազի արդյունահանման համալիրում, Հայֆա նավահանգստի նավթավերամշակման գործարանիում, Հայֆայի ռազմական կենտրոնում բռնկված հրդեհը, Թամեր ռազմական արդյունաբերության համալիրում տեղի ունեցած պայթյունը և Դիմոնայի միջուկային համալիրի մերձակայքում հրթիռի պայթյունը դեռևս չբացահայտված դեպքերից են: