Սիոնիստական ռեժիմի նոր կաբինետը շարունակում է անօրինական ավանների կառուցման ծրագիրը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i144870-Սիոնիստական_ռեժիմի_նոր_կաբինետը_շարունակում_է_անօրինական_ավանների_կառուցման_ծրագիրը
Սիոնիստական ​​ռեժիմի նոր կաբինետը որոշել է երեք ամիսը մեկ սիոնիստներով բնակեցված ավաններում շինարարության նոր թույլտվություն տալ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 04, 2021 13:57 Asia/Tehran
  • Սիոնիստական ռեժիմի նոր կաբինետը  շարունակում է անօրինական ավանների կառուցման  ծրագիրը

Սիոնիստական ​​ռեժիմի նոր կաբինետը որոշել է երեք ամիսը մեկ սիոնիստներով բնակեցված ավաններում շինարարության նոր թույլտվություն տալ:

Սիոնիստական ​​ռեժիմի կաբինետը՝ Նաֆթալի Բենեթի գլխավորությամբ, կիրակի օրը   վերաբնակիչներին խոստացել է երեք ամիսը մեկ նոր թույլտվություն տալ ապօրինի շինարարության համար:

Թույլտվությունները կտրվեն Հորդանան գետի Արևմտյան ափին, Արևելյան Երուսաղեմում և Հորդանանի  հովտում շինարարության համար, ինչը ըստ էության, հաստատում է Իսրայելի նախկին վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ վերաբնակիչների համաձայնությունը:

Սիոնիստական ռեժիմի  ՆԳ նախարար  Իլիթ Շակիդը սիոնիստական ավանների  հոգաբարձուների խորհրդին հայտնել է, որ  կաբինետում պայմանավորվածություն է ձեռք բերվել, հատկապես ռեժիմի պատերազմի նախարար Բենի Գանցի հետ շինարարության թույլտվություններ  տալու մասին:

Սիոնիստական ​​ռեժիմի նոր կաբինետը, որն իր աշխատանքը սկսեց անցյալ ամիս Նաֆթալի Բենեթի  վարչապետությամբ, երկու շաբաթ անց հաստատեց Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող սիոնիստական  ավաններում շինարարարության նախագծի իրագործումը: