Սիոնիստական ռեժիմի նոր նախագահ Իսահակ Հերցոգը սկսել է իր աշխատանքը
Հուլիս 09, 2021 12:41 Asia/Tehran
Քնեսեթում տեղի ունեցած արարողության ժամանակ, Սիոնիստական ռեժիմի նոր նախագահ Իսահակ Հերցոգը սկսել է իր աշխատանքը:
Հինգշաբթի օրը Իսրայելի քնեսետում տեղի ունեցած երդմնակալության արարողությամբ այս ռեժիմի նոր նախագահ Իսահակ Հերցուգը պաշտոնապես սկսել է իր աշխատանքը:
Հերցոգի երդմնակալության արարողության ներկաների շարքում էին Իսրայելի նախկին նախագահ Ռեուվեն Ռիվլինը և նորընտիր վարչապետ Նաֆթալի Բենեթը:
Անցյալ ամիս Իսահակ Հերցոգն ընտրվեց որպես Իսրայելի ռեժիմի 11-րդ նախագահ:
Իսրայելում նախագահության շրջանը տևում է 7 տարի: Այն խորհրդանշական պաշտոն է, որ գործում է «Միասնության» ստեղծման նպատակով:
Պիտակ