Արևմուտքը փորձում է մարդասիրական օգնությոան պատրվակով ոտնահարել Սիրիայի ինքնիշխանությունը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i145330-Արևմուտքը_փորձում_է_մարդասիրական_օգնությոան_պատրվակով_ոտնահարել_Սիրիայի_ինքնիշխանությունը
Սիրիայի կառավարությունը հայտարարել է, որ Թուրքիայի հետ սահմանային անցուղով Սիրիա մարդասիրական օգնություն ուղարկելու մասին բանաձևի երկարաձգումնա յդ երկր ինքնիշխանության ոտնահարմանն ուղղված քաղաքական քայլ է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 10, 2021 04:55 Asia/Tehran
  •  Արևմուտքը փորձում է մարդասիրական օգնությոան պատրվակով  ոտնահարել Սիրիայի ինքնիշխանությունը

Սիրիայի կառավարությունը հայտարարել է, որ Թուրքիայի հետ սահմանային անցուղով Սիրիա մարդասիրական օգնություն ուղարկելու մասին բանաձևի երկարաձգումնա յդ երկր ինքնիշխանության ոտնահարմանն ուղղված քաղաքական քայլ է:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ուրբաթ օրը միաձայն հաստատել է  Սիրիա Թուրքիայի հետ ցամաքային սահմանով հումանիտար օգնություն ուղարկել բանաձևը ևս 12 ամիս երկարաձգելու նախագիծը:

Ըստ «Ֆարս» լրատվական գործակալության, ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ​​ներկայացուցիչ  Բասսամ Սաբբաղը հայտարարել է. «Արևմտյան երկրները կենտրոնանալով իրենց շահերին և ուղեցույցներին համապատասխանող մեխանիզմի ընդլայնման վրա, ապացուցեցին իրենց անտարբերությունը սիրիացի ժողովրդի տառապանքների նկատմամբ և ցույց տվեցին, որ այս մեխանիզմի միջոցով նրանք շարունակում են ոտնահարել Սիրիայի  ինքնիշխանությունը և պաշարման մեջ պահել սիրիացիներին»

Նա  հավելել է, որ «կյանքի զարկերակ» անունով հայտնի հումանիտար օգնության մեխանիզմի նկարագրությունն, իրականում ապակողմնորոշիչ է և  նպատակ ունի ազդել հասարակական վրա և հուզական շանտաժի  ենթարկել հասարակությանը»