Հուլիս 12, 2021 17:32 Asia/Tehran
  • Սաուդյան կոալիցիայի կողմից արգելված զենքի օգտագործման պատճառով Եմենի երեխաների շրջանում մեծացել է քաղցկեղի ռիսկը

Սաուդյան կոալիցիայի կողմից արգելված զենքեր օգտագործելու պատճառով, ավելացել է Եմենում քաղցկեղով հիվանդ երեխաների թիվը:

Ալ-Մասիրան տեսանյութ է հեռարձակել հյուսիսային Սաադա նահանգի Եմենի մի քանի երեխաների մասին, որոնց մոտ, Սաուդյան կոալիցիայի կողմից արգելված զենքի օգտագործման պատճառով, առաջացել է քաղցկեղ:

Եմենի ազգային փրկության կառավարության առողջապահության նախարար Թահա ալ-Մութավաքիլը հայտարարել է, որ լեյկեմիայի բուժման կենտրոնները տարեկան 7000 հիվանդ են ընդունում Եմենի տարբեր նահանգներից, իսկ նրանց կեսը մահանում է դեղորայքի և հատուկ սարքավորումների բացակայության պատճառով:

Հաղորդումների համաձայն, Եմենում քաղցկեղով հիվանդների ավելի քան 65,000 հիվանդների, այդ թվում ՝ կանանց ու երեխաների կյանքին վտանգ է սպառնում Սանաայի միջազգային օդանավակայանի փակման պատճառով:

Եմենի քաղցկեղի ազգային կենտրոնի մանկական քաղցկեղի բաժանմունքի ղեկավար Համուդ Հադիշը նույնպես ՄԱԿ-ին մեղադրել է Եմենում քաղցկեղով հիվանդ երեխաների մահացության աճի մեջ:

 

Պիտակ