Սիոնիստական ԶԼՄ-ներ. Հեզբոլլահը 700 կմ. հեռահարությամբ 150 հազար հրթիռ ունի
https://parstoday.ir/hy/news/west_asia-i145770-Սիոնիստական_ԶԼՄ_ներ._Հեզբոլլահը_700_կմ._հեռահարությամբ_150_հազար_հրթիռ_ունի
Սիոնիստական ԶԼՄ-ներն անդրադառնալով Հեզբոլլահի առաջադիմությանը, հաղորդել են, որ շարժումն ունի 150 հազար հրթիռ և հվանական առճակատման դեպքում կարող է օրական 1000-ից 3000 հրթիռ արձակել օկուպացված Պաղեստինի ուղղությամբ»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 15, 2021 08:15 Asia/Tehran
  • Սիոնիստական ԶԼՄ-ներ. Հեզբոլլահը 700 կմ. հեռահարությամբ 150 հազար հրթիռ ունի

Սիոնիստական ԶԼՄ-ներն անդրադառնալով Հեզբոլլահի առաջադիմությանը, հաղորդել են, որ շարժումն ունի 150 հազար հրթիռ և հվանական առճակատման դեպքում կարող է օրական 1000-ից 3000 հրթիռ արձակել օկուպացված Պաղեստինի ուղղությամբ»:

Հինգշաբթի օրը սիոնիստական «Ուալլա» կայքը հաղորդել է.«2006թ. Լիբանանի դեմ պատերազմից 15 տարի անց, Հեզբոլլահը մեծ առաջադիմություն է ունեցել: Տվյալները վկայում են, որ Հեզբոլլահի հրթիռային զինանոցում  կան 15-ից 700 կմ. հեռահարությամբ հրթիռներ, մինչև 200 կմ. հեռահարությամբ հեռակառավարվող հրթիռներ և մինչև 400 կ. թռիչքի կարուղություն ունեցող ԱԹՍ-ներ»: 

Սիոնիստական Հաարեց օրաթերթը գրել է.«Հեզբոլլահի հրթիռային ճշգրտության նախագծի վրա հարձակման համար սիոնիստների կողմից գործադրվող ջանքերով հանդերձ, այս շարժումը հաջողել է ընդլայնել իր կարողությունները, ինչը առթել է Սիոնիստական ռեժիմի անվտանգության կազմակերպության անհանգստությունը»:

2020 թվականի ավարտին Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղար Սեյեդ Հասան Նասրոլլահը հայտարարել է.«Նախորդ տարվա համեմատությամբ Հեզբոլլահի ճշգրիտ հերթիռների քանակը կրկնապատկվել է և մենք կարող ենք բարձր ճշգրտությամբ հարվածել օկուպացված Պաղեստինում գտնվող թիրախներին»: