Ասադը Սիրիայի նախագահական ընտրություններում հաղթելուց հետո այսօր երդում է տվել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i145960-Ասադը_Սիրիայի_նախագահական_ընտրություններում_հաղթելուց_հետո_այսօր_երդում_է_տվել
Բաշար ալ Ասադն այսօր երդում է տվել Սիրիայի նախագահական ընտրություններում հաղթանակ տանելուց հետո, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը՝ սիրիական պետական ՍԱՆԱ գործակալությանը հղումով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 17, 2021 10:43 Asia/Tehran
  • Ասադը Սիրիայի նախագահական ընտրություններում հաղթելուց հետո այսօր երդում է տվել

Բաշար ալ Ասադն այսօր երդում է տվել Սիրիայի նախագահական ընտրություններում հաղթանակ տանելուց հետո, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը՝ սիրիական պետական ՍԱՆԱ գործակալությանը հղումով:

Ինչպես հաղորդվում է՝ նա երդում է տվել քաղաքական, կուսակցական, կրոնական, գիտական և հասարակական գործիչների, ինչպես նաև զոհերի հարազատների ներկայությամբ՝ ազգային խորհրդի նախագահի ու անդամների առաջ:

Երդմնակալության արարողությունից հետո, Ասադը դիմել է սիրիացի ժողովրդին՝ ընդգծելով, որ Սիրիան արժանապատվորեն պաշտպանել և պաշտպանում է իր իրավունքները ժողովրդական միասնության շնորհիվ՝ դիմակայելով թշնամական արշավներին:

«Ժողովրդի գիտակցումը մեր ընդհանուր ամրոցն է», - ասել է Ասադը` ընդգծելով, որ դա հնարավորություն է ընձեռում տարբերակել դավաճանությունը հայրենասիրությունից, իսկ հեղափոխությունը` ահաբեկչությունից:

Սիրիայում նախագահական ընտրություններն անց էին կացվել մայիսի 26-ին: Ընտրություններին մասնակցել էր 14,2 մլն սիրիացի, մասնակցությունը կազմել էր 78,64%: Ընտրությունների արդյունքների համաձայն՝ գործող նախագահ Ասադը համոզիչ հաղթանակ էր տարել՝ ստանալով քվեարկությանը մասնակցած ընտրողների 95,1%-ի աջակցությունը:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio