Սիրիայում տեղի է ունեցել Բաշար Ասադի երդմնակալությունը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i145966-Սիրիայում_տեղի_է_ունեցել_Բաշար_Ասադի_երդմնակալությունը
Դամասկոսում այսօր տեղի է ունեցել Սիրիայի նորընտիր նախագահ Բաշար Ասադի երդմնակալության արարողությունը՝ փոխանցում է Mehr գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 17, 2021 12:31 Asia/Tehran
  • Սիրիայում տեղի է ունեցել Բաշար Ասադի երդմնակալությունը

Դամասկոսում այսօր տեղի է ունեցել Սիրիայի նորընտիր նախագահ Բաշար Ասադի երդմնակալության արարողությունը՝ փոխանցում է Mehr գործակալությունը:

Պաշտոնական արարողությունն անցկացվել է արաբական երկրի խորհրդարանի խոսնակի, պատգամավորների, քաղաքական գործիչների, հոգևորականների ու լրատվամիջոցների ներկայացուցիչների ներկայությամբ:

Բաշար Ասադն արաբական երկրի նախագահ է ընտրվել չորրորդ անգամ: Նրա օգտին քվեարկել է ընտրողների 95.1 տոկոսը:

Սիրիայի նախագահի ընտրություններն անցկացվել են 2021-ի մայիսի 26-ին:

1lurer.am