Սիրիայի ԱԳՆ. Ինքնավար կառավարության ծրագիրն ուղղված է երկիրը թուլացնելուն
https://parstoday.ir/hy/news/west_asia-i146502-Սիրիայի_ԱԳՆ._Ինքնավար_կառավարության_ծրագիրն_ուղղված_է_երկիրը_թուլացնելուն
Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ «ինքնավար կառավարությանը» ծրագիրն ուղղված է Սիրիան թուլացնելուն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 24, 2021 04:55 Asia/Tehran
  • Սիրիայի ԱԳՆ. Ինքնավար կառավարության ծրագիրն ուղղված է երկիրը թուլացնելուն

Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ «ինքնավար կառավարությանը» ծրագիրն ուղղված է Սիրիան թուլացնելուն:

Սիրիայի արտգործնախարարության հայտարարության մեջ ասվում է, որ երկրիի հյուսիս-արևելքում  «ինքնավար կառավարաության» խմբերը, որոնց աջակցում են ԱՄՆ զինված ուժերը և այլ գաղութատերեր, մեկնում են արևմտյան որոշ երկրներ ՝ իրենց անջատողական ծրագրերը քարոզելու նպատակով: Ծրագրեր, որոնց սիրիացիները դեմ են»:

Նախարարության հայտարարության մեջ ասված է. «Այդ խմբերի գործողությունները հիմնականում վկայում են այն մասին, որ նրանք գտնվում են Սիրիայի դեմ գործող խմբերի շարքում, և  ժողովուրդը  չի աջակցում նրանց»:

Հայտարարության մեջ ասված է. «Ինքնավար կառավարությունը»   ծրագիր է՝ ուղղված Սիրիան թուլացնելուն և ամերիկացի օկուպանտներին ինչպես նաև Թուրքիային   ուղղակիորեն կամ  անուղղակիորեն ագրեսոր անվճար ծառայություններ մատուցելուն»: